Յոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոդ
I
Յոդ

Յոդ, քիմիական տարր է, որի նշանն է I և ատոմային թիվը՝ 53։

Հայտնագործման պատմություն [խմբագրել]

Յոդը և նրա միացությունները Յոդը(J2) հայտնաբերել է Բ.Կուրտուան 1811թ.։ Այն սովորական պայմաններում մանուշակագույն բյուրեղական նյութ է, որի խտությունը 4.9գ/սմ3 է, tհալԺ=114 C, tեռ=183 C։ Ջրում վատ է լուծվում, իսկ որոշ օրգանական լուծիչներում(էթիլ սպիրտ, ծծմբաջրածին, CCl4)` լավ։ Տաքացնելիս գոլորշիանում է առանց հեղուկ վիճակի անցնելու(սուբլիմվում է), օսլայի հետ առաջացնում է կապույտ գույնի կոմպլեքս միացություն։

Քիմիական հատկություններ [խմբագրել]

Ստանում են յոդիդների օքսիդացումից. MnO2+2KJ+2H2SO4=J2+K2SO4+MnO2+2H2O Cl2+2KJ=2KCl+J2 Հանդես է գալիս որպես մեղմ օքսիդիչ և վերականգնիչ. 2Al+3J2=2AlJ3 H2+J2=2HJ H2S+J2=S=2HJ SO2+J2+2H2O=H2SO4+2HJ 3J2+6NaOH=5NaJ+NsJO3+3H2O Յոդաջրածինը(HJ) սուր հոտով, օդում ծխացող, անգույն, ջրում լավ լուծվող գազ է, tհալ=-51 C, tեռ=-35 C։ Ստանում են ջրային լուծույթում յոդի վերականգնումով. J2+H2S=S+2HJ 3J2+2P+6H2O=2H3PO3+6HJ Ինչպես նաև յոդիդներից. 2KJ+H2SO4=K2SO4+2HJ Ջրային լուծույթում ուժեղ միահիմն թթու և ուժեղ վերականգնիչ է. HJ=H(+)+J(-) HJ+NaOH=NaJ+H2O 8HJ+H2SO4()=4J2+H2S+4H2O 2HJ+Br2=2HBr+J2 J(-) իոնի որակական ռեակցիան վառ դեղին գույնի AgJ-ի նստվածքի առաջացումն է. J(-)+Ag(+)=AgJ Միջհալոգենային միացությունները(ինտերհալոգենիդները) հալոգենների իրար հետ առաջացրած միացություններն են։Ստացվում են անմիջական սինթեզով։ Շատ անկայուն են, քայքայվում են ջրով և հիմքերով. Cl2+Br2=2BrCl BrCl+H2O=HCl+HBrO BrCl+2NaOH=NaCl+NaBrO+H2O