Աղաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղաթթու
Քլորաջրածնի մոլեկուլային կառուցվածքը

Աղաթթու կամ HCl, քլորաջրածնի լուծույթը ջրում, ուժեղ, միահիմն թթու:

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել]

Քլորաջրածնի ջրային լուծույթը անվանում են աղաթթու,միահիմն,ուժեղ թթու է: Քլորաջրածինը ջրում լուծվելիս ստացվում է առավելագույնս 40 %-անոց աղաթթու,որի խտությունը p=1,19 գ/մլ: Խիտ աղաթթուն խոնավ օդում ծխում է,քանի որ քլորաջրածինը ցնդում է ու անոթի բերանի մոտ ջրի գոլորշիների հետ աղաթթվի մանրագույն կաթիլներ է առաջացնում:

Աղաթթուն բաժակի մեջ

Քիմիական հատկությունները[խմբագրել]

Աղաթթուն օժտված է թթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով.

1.Փոխազդում է ջրածնից ձախ բոլոր մետաղների հետ.

Zn+2HCl=ZnCl2+H2

Fe+2HCl=FeCl2+H2

2.Փոխազդում է մյուս այլ մետաղների հետ.

\mathrm{2Na + 2\ HCl \longrightarrow 2\ NaCl + \ H_2 \uparrow}

\mathrm{Mg + 2 \ HCl \longrightarrow \ MgCl_2 + \ H_2 \uparrow}

\mathrm{2Al + 6 \ HCl \longrightarrow 2 \ AlCl_3 + 3 \ H_2 \uparrow}

3.Փոխազդում է հիմնային և ամֆոտեր օքսիդների հետ.

\mathrm{Na_2O +  2 \ HCl \longrightarrow 2 \ NaCl + \ H_2O}

\mathrm{MgO + 2 \ HCl \longrightarrow \ MgCl_2 + \ H_2O}

\mathrm{Al_2O_3 + 6 \ HCl \longrightarrow 2 \ AlCl_3 + 3 \ H_2O}

CuO+2HCl=CuCl2+H2O

4.Փոխազդում է լուծելի և անլուծելի հիմքերի հետ.

\mathrm{NaOH + \ HCl \longrightarrow \ NaCl + \ H_2O}

\mathrm{Mg(OH)_2 + 2 \ HCl \longrightarrow \ MgCl_2 + 2 \ H_2O}

\mathrm{Al(OH)_3 + 3 \ HCl \longrightarrow  \ AlCl_3 +  3 \ H_2O}

Cu(OH)2+2HCl=CuCl2+2H2O

5.Փոխազդում է աղերի հետ.

\mathrm{Na_2CO_3 + 2 \ HCl \longrightarrow 2 \ NaCl + \ H_2O + \ CO_2 \uparrow}

CaCO3+2HCl=CaCl2+H2O+CO2

6.AgNO3-ի հետ փոխազդելիս առաջացնում է AgCl լոռանման սպիտակ նստվածք,որը չի լուծվում ոչ ջրում,ոչ թթուներում.

HCl+AgNO3=AgCl+HNO3

Ag++Cl-=AgCl

այս ռեակցիան Cl--ի որակական ռեակցիան է, բացի AgCl և PbCl2-ից մնացած քլորիդները ջրում լուծելի են:

7.Փոխազդում է նաև կալիումի պերմանգանատի հետ.

\mathrm{2KMnO_4 + 16 \ HCl \longrightarrow 5 \ Cl_2 \uparrow + 2 \ MnCl_2 + 2 \ KCl + 8 \ H_2O}

8.Աղաթթուն դրսևորում է վերականգնիչ հատկություն ուժեղ օքսիդիչների հետ.

4HCl+MnO2=MnCl2+Cl2↑+2H2O

6HCl+KClO3=KCl+3Cl2↑+3H2

\mathrm{2KMnO_4 + 16 \ HCl \longrightarrow 5 \ Cl_2 \uparrow + 2 \ MnCl_2 + 2 \ KCl + 8 \ H_2O}

Աղաթթվի աղերը[խմբագրել]

Hazard C.svg

KClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն,ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ,այն հալվում է 334°С-ում: Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է: Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է:

2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2↑ առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl

Երբ քլորը փոխազդում է Ca(OH)2-ի հետ,որը առաջացնում է քլորակիր կամ սպիտակեցնող կիր՝ քլորի հոտով փխրուն սպիտակ փոշի է,ուժեղ օքսիդիչ,օգտագործվում է բամբակյա գործվածքների,թղթի սպիտակեցման համար,ինչպես նաև կանխարգելիչ միջոց է զանազան վարակիչ բակտերիաների հնարավոր տարածման դեմ.

2Cl2+2Ca(OH)2=Ca(ClO)2+CaCl2+2H2O

Տեսեք նաև[խմբագրել]