Հիմքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ մետաղների հիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH~։ Ըստ դիսոցման աստիճանի (a) մեծության լինում են ուժեղ , միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ Հիմքեր են ալկալինները։ Հիմքի լուծույթների ջրածնական ցուցիչը՝ pH>7։ Ըստ մոլեկուլում պարունակած OH~ իոնների թվի լինում են միաթթու (NaOH և այլն), երկթթու [Ca (OH)2 են] և այլ հիմքեր։ Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսության համաձայն Հիմքեր են պրոտոն միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոնները (օրինակ, NH3, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Էյուիսի՝ Հիմքեր են չօգտագործված էլեկտրոնային զույգ պարունակող (էլեկտրոնային զույգի դոնոր) բոլոր նյութերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png