Կալիումի պերմանգանատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի պերմանգանատ
Kaliumperma.jpg
Potassium-permanganate-unit-cell-3D-balls.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում կալիումի պերմանգանատ
Քիմիական բանաձև KMnO4
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 158,03 գ/մոլ
Ագրեգատային վիճակ պինդ (փխրուն բյուրեղներ)
Խտություն 2,703 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան 240 °C
Գոյացան էնթալպիա -813,4 կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 6,38 (20 °C) գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 7722-64-7
SMILES O- [Mn](=O)(=O)=O.K+
RTECS SD6475000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի պերմանգանատը (կալիումի գերմանգանատը, լատ.՝ Kalii permanganas) գերմանգանական թթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևն է KMnO4։ Մուգ մանուշակագույն (համարյա սև), մետաղական փայլով բյուրեղ է, խտությունը՝ 2703 կգ/մ3։ 100 գ ջրում 20°C-ում լուծվում է 6, 4 գ։ Լուծվում է նաև մեթանոլում, քացախաթթվում և ացետոնում։ 240°C-ում առանց հալվելու քայքայվում է՝ անջատելով թթվածին։

Քիմիական հատկություններ[խմբագրել]

Ուժեղ օքսիդիչ է. թթվային միջավայրում Mn (VII) վերականգնվում է Mn (II), իսկ հիմնայինում՝ Mn (IV), ալկալիականում՝ Mn (VI)․

  • Թթվային միջավայրում՝

2KMnO4 + 5K2SO3 + 2H2SO4 → 6K2SO4 + 2MnSO4 + 3H2O

  • Հիմնային միջավայրում՝

2KMnO4 + 3K2SO3 + H2O → 3K2SO4 + MnO2 + 2KOH

  • Ալկալիական միջավայրում՝

2KMnO4 + K2SO3 + 2KOH → K2SO4 + K2MnO4 + H2O

  • Ալկալիական միջավայրում ցածր ջերմաստիճանի դեպքում՝

KMnO4 + K2SO3 + 2KOH → K2SO4 + K3MnO4 + H2Ենթատողային տեքստO

Խիտ H2SO4-ով և օրգանական որոշ նյութերով (օրինակ, գլիցերինով) մշակելիս պայթում է, սակայն, զգուշորեն միացնելիս սառը թթվին, ռեակցում է՝ առաջացնելով անկայուն մանգանի (VII) օքսիդ.

2KMnO4 + H2SO4 → 2KHSO4 + Mn2O7 + H2O

Ստացումը[խմբագրել]

Ստացվում է քիմիական և էլեկրաքիմիական մանգանի միացությունների օքսիդացման հետրանքով․

2MnO2 + 3Cl2 + 8KOH → 2KMnO4 + 6KCl + 4H2O 2K2MnO4 + Cl2 → 2KMnO4 + 2KCl 3K2MnO4 + 2H2O → 2KMnO4 + MnO2 + 4KOH 2K2MnO4 + 2H2O → 2KMnO4 + H2 ↑ +2KOH

Վերջին ռեակցիան տեղի է ունենում խիտ կալիումի մանգանատի էլեկտրոլիզի ընթացքում։

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է օրգանական սինթեզում որպես օքսիդիչ, ինչպես նաև բժշկության և անասնաբուժության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png