Բորի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորի օքսիդ, քիմիական բանաձևն է B2O3, բորաթթվի անհիդրիդն է, բավականին դժվարահալ ապակենման կամ բյուրեղային նյութ է, ունի դառը համ, դիէլեկտրիկ է: Բորի ապակաենման օքսիդը ունի շերտավոր կառուցվածք (շերտերի միջև հեռավորությունը 0.185 նմ)< շերտերում բորի ատոմները դասավորված են հավասարակողմ եռանկյունների ներսում ВО3 (d В—О=0.145 նմ): Այս ձևափոխությունը գործում է 325-450 °C ջերմաստիճաններում և շատ ամուր է: Այն ստացվում է օդում բորը մինչև 700 °C տաքացնելիս կամ օրթոբորաթթվի դեհիդրատացումից: Բյուրեղային В2О3-ը, որը ստանում են զգույշ կերպով մետաբորաթթվից (НВО2) ջուր պոկելով, հանդես է գալիս երկու ձևափոխություններով, հեքսագոնալ և մոնոկլին բյուրեղավանդակներ: Հեքսագոնալ բյուրեղավանդակը 400 °C և 2200 ՄՊա ճնշման պայմաններում փոխակերպվում է մոնոկլինային ձևի:

Հատկություններ[խմբագրել]

  • Բորի անհիդրիդը հիգրոսկոպիկ միացություն է: Այն բուռն կերպով լուծվում է ջրում, սկզբում առաջացնելով (НВO2)n բանաձևով մետաբորաթթուեր, իսկ հետո վեր է ածվում օրթոբորաթթվի H3BO3: Մանրեցված B2O3-ը լուծում է շատ տարրերի օքսիդներ:
  • B2O3-ը հանդիսանում է թթվային անհիդրիդ, սակայն ցուցաբերում է բավականին թույլ երկդիմի հատկություններ:

 \mathsf{2B_2O_3 + P_4O_{10} \rightarrow 4BPO_4}

  • Բորի օքսիդը չի վերականգնվում ածխածնով, նույնիսկ մաքսիմալ տաքացման պարագայում, սակայն քայքայվում է, եթե միաժամանակ ռեակցիայի մեջ դրվի մի նյութ, որը կարող է տեղակալել թթվածնի ատոմը (քլոր կամ ազոտ):

 \mathsf{B_2O_3 + 3C + 3Cl_2 \rightarrow 2BCl_3 + 3CO}

  • Բորի օքսիդի և բորի համատեղ 1000 °C շիկացնելիս, առաջացած գոլորշիներում առաջանում են գծային մոլեկուլներ O=B—B=O, որոնք շատ ջերմակայուն են: Գոլորշիները արագ սառեցնելիս 300 °C-ից ցածր, կարելի է ստանալ սպիտակ պինդ պոլիմեր (B2O2)n, որը խիստ ռեակցիոնունակ է: 60 հազար մթնոլորտ ճնշման և 1500 °C ջերմաստիճանում բորի օքսիդը փոխազդում է բորի հետ:

 \mathsf{B_2O_3 + 4B \rightarrow 3B_2O}
Բորի այս ցածրագույն օքսիդը գրաֆիտի նման ունի շերտավոր կառուցվածք:

Ստացում[խմբագրել]

  • Կարելի է ստանալ բորը թթվածնի մթնոլորտում կամ օդում տաքացնելիս:

 \mathsf{4B + 3O_2 \rightarrow 2B_2O_3 , }

  • Կարելի է ստանալ բորաթթվի քայքայումից:

 \mathsf{2H_3BO_3 \rightarrow B_2O_3 + 3 H_2O . }

Կիրառություն[խմբագրել]

Օգտագործվում է բորաթթվի եթերներում:

Գրականություն[խմբագրել]

  • Карапетьянц, Михаил Христофорович|Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.: Химия 1994
  • Реми Г. «Курс неорганической химии» М.: Иностранная литература, 1963