Գրոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գրոզնի
Грозный
Դրոշ Զինանշան

Գրոզնին
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քաղաքային օկրուգՉեչնիա
Ներքին բաժանում4 վարչական շրջաններ
ՔաղաքապետԻսլամ Քադիրով
Հիմնադրված է1818 թ.
Այլ անվանումներԳրոզնայա
Մակերես324,16 կմ²
ԲԾՄ130 մետր
Պաշտոնական լեզուչեչեներեն, ռուսերեն
Բնակչություն 292.630[1] մարդ (2010)
Խտություն954.870 մարդ/կմ²
Ագլոմերացիա446.630
Ազգային կազմչեչեններ, ռուսներ, ինգուշներ, հայեր
Կրոնական կազմՍուննի իսլամ, Ուղղափառ եկեղեցիներ, Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳրոզնեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8712
Փոստային դասիչ364000–364099
Պաշտոնական կայքgrozmer.ru
Գրոզնի (Ռուսաստան)##
Գրոզնի (Ռուսաստան)
Գրոզնի (Չեչնիա)##
Գրոզնի (Չեչնիա)

Գրոզնի (չեչեներեն՝ Соьлжа-ГӀала), Չեչնիայի մայրաքաղաքն է։ Հյուսիսային Կովկասի ամենամեծ քաղաքներից է՝ մակերեսով երկրորդը և բնակչությամբ երրորդը։ 2012 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է շուրջ 292600 մարդ, ինչը Չեչնիայի ընդհանուր բնակչության մոտ 22%-ը։

Հայերը Գրոզնիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոզնիում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 1-ին կեսին։ Նրանք կենտրոնացել են քաղաքի կենտրոնում գտնվող մի մեծ թաղամասում, զբաղվել առևտրով։ 1872-ին գործել է Ս. Առաքելոց հայկական եկեղեցին (քանդվել է 1932-33-ին՝ խորհրդային իշխանությունների կարգադրությամբ)։ 20-րդ դարի սկզբին բացվել է հայկական ծխական դպրոց։ 1911-ին ստեղծվել է թատերախումբ։

Հայերի թիվն աճել է Գրոզնիում արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով։ Նրանք այստեղ են տեղափոխվել ինչպես Հյուսիսային Կովկասից, այնպես էլ Հարավային Կովկասից։ Մասնակցել են քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին։ Հայտնի էին խոշոր հայ վաճառականների առևտրական տները՝ «Ա. Ի. Ռոստեանով», «Գ. Ա. Սաֆարյանց և ընկ.», «Ն. Բաղրամով, Տերտերյանց և ընկ.» և ուրիշներ։

1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է կերոսինի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության։ Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը։ Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին։ Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին։ Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում։ 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ։ Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում։ 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը։ 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հազարից ավելի հայ։

Խորհրդային իշխանության տարիներին հայերի ազգային կյանքն անկում է ապրել։ Քաղաքում բնակվող հայերն աշխատել են նավթարդյունաբերության ձեռնարկություններում, լուսավորության, առողջապահության, մշակույթի բնագավառներում։ 1990-ական թթ. սկիզբ առած Չեչենական պատերազմի տարիներին հայերի մեծ մասը լքել է քաղաքը և տեղափոխվել Ռուսաստանի այլ շրջաններ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ТЕРРИТОРИАЛЬНЫЙ ОРГАН ФЕДЕРАЛЬНОЙ СЛУЖБЫ ГОСУДАРСТВЕННОЙ СТАТИСТИКИ ПО ЧЕЧЕНСКОЙ РЕСПУБЛИКЕ - Численность населения ЧР на 1 января 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 468։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 233