Հայաստանի պետական կառավարման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստանի պետական կարգից)
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ, ժողովրդավարական ղեկավարման կարգ Հայաստանում՝ 1991 թվականից սկսած։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և դրանից բխող օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։ Օրենսդիր իշխանությունը վերապահված է խորհրդարանին, ինչպես նաև կառավարությանը։ Գործադիր իշխանությունն իրականացնում են նախագահը և կառավարությունը. նախագահը հանդիսանում է պետության ղեկավարը, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարը։

Պետության սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով, փոփոխությունների ենթարկվել երկու անգամ՝ 2006 և 2015 թվականներին։

Կառավարման համակարգը հայ իրավունքում ամրագրված է հարյուրամյակներ շարունակ։ Պատմության ընթացքում հայկական պետականությունները եղել են բացարձակ միապետություններ, իսկ 1918 թվականին պետականության վերականգնումից հետո Հայաստանում հաստատվել է կառավարման հանրապետական համակարգ՝ ժամանակ առ ժամանակ լինելով խորհրդարանական, նախագահական, կիսանախագահական։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ՀՀ Ազգային ժողով Հայաստանը 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարմանը։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Ազգային ժողով։

Հայ իրականության մեջ խորհրդարանական ավանդույթները սկզբնավորվեցին 18-րդ դարի վերջին. 1773 թվականին Մադրասում լույս տեսավ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որում արտացոլվեցին սահմանադրության և խորհրդարանական կարգի մասին դրույթները։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Ձևավորվեց Հայաստանի խորհրդարանը՝ երկրի գերագույն իշխանության մարմինը։ Գործադիր իշխանությունը՝ կառավարությունը ենթակա էր խորհրդարանին, այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր՝ առաջին հանրապետության իրավահաջորդը և մտնում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում գումարվել են խորհուրդների համագումարներ և Գերագույն խորհրդի նստաշրջաններ։ Երկրում հաստատվեց միակուսակցական կառավարման համակարգ։

Անկախացման նախաշեմին առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990 թվականի մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով (260 պատգամավոր) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին նոր ուժեր ևս՝ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, ՀԱԺԿ կուսակցական խմբակցություններ։ Արդյունքում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։

1990 թվականի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց Հայկական ԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին, երբ արդեն երկու ամիս պետության նախագահ էր ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Խորհրդային միությունը լուծարված էր, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։

1995 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր՝ 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանում գումարվել է ևս 7 խորհրդարան (1999-2003, 2003-2007, 2007-2012, 2012-2017, 2017-2018, 2018-2021, 2021-), վերջին երեքը՝ արտահերթ ընտրություններով։

Հայաստանի Հանրապետության Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ

Հայաստանի Հանրապետության Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։

Կառավարության լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։

Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Կառավարությունը՝

1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.

4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.

5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.

7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.

8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ։

Հայաստանի Հանրապետության նախարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենթական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կառավարությանը ենթակա մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մարզպետարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր իրավասության դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության դատախազություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս անկախ է։

Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ։

Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին։

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով։

Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

Պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը։

Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին։ Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի։

Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային հեռարձակողի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.gov.am/am/bodies-under-prime-minister/
  2. «Հայաստանի կրթության տեսչական մարմին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.