Հայաստանի Հանրապետության զինանշան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստանի զինանշանը-ից)
Հայաստանի զինանշան
Coat of arms of Armenia.svg
Մանրամասնություններ
Կրիչ Հայաստանի Հանրապետություն
Վահան * Արարատ,
Վահանաբռնիչներ Առյուծ և արծիվ
Հիմնում Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն
Այլ տարրեր Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով
Վաղ տարբերակներ 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն
Օգտագործում Տարադրամի վրա, պառլամենտում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակ Ալեքսանդր Թամանյան
Նկարիչ Հակոբ Կոջոյան

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային Ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:[1]


[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով