Կաղապար:Պորտալ:Հայաստան/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստան (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքական և մշակութային իմաստով, սակայն, գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Բերձորի միջանցքով կապվում է Արցախի Հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքում Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը՝ Այրարատ և Սյունիք նահանգների մի մասը:

«Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորի ճակատամարտում հաղթում է Ասորեստանի բռնարար տիրակալ Բելին և անկախություն նվաճում: (մանրամասն...)