Աղվանից մարզպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղվանից մարզպանություն, Սասանյան Իրանի կուսակալություն կամ փոխարքայություն։ Արևելյան Հայաստանում հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո, 387-ին, Սասանյանները Արցախ և Ուտիք նահանգները միացրին Աղվանքին՝ հիմնելով առանձին մարզպանություն, որը գոյություն ունեցավ մինչև արաբական տիրապետությունը։ Աղվանից մարզպանությունը աշխարհագրական-տերիտորիալ հասկացություն էր, խառը էթնիկական կազմով։ Հայ նախարարական ավագանին, հենվելով տեղացի ստվար հայության վրա, տնօրինում էր երկրի ներքին կյանքը։ Մինչև 462-ը մարզպանի աթոռանիստն էր Կապաղակ քաղաքը։

462 - 636-ին մարզպանության կենտրոնն էր Պարտավը։ 636-ին Վարազ-Գրիգորը (Միհրանյան տոհմից) դարձավ Աղվանքի «առաջին իշխանը։ Արաբական տիրապետության հաստատումով Միհրանյանները դարձան խալիֆայության վասալներ։ 706-ին վերացավ նրանց իշխանությունը, և երկիրը մտավ «Արմինիա» փոխարքայության կազմի մեջ։ Արցախում և Ուտիքի լեռնային ու նախալեռնային գավառներում հայ իշխանությունները շարունակեցին իրենց գոյությունը և IX դ. վերջերից ընդգրկվեցին Բագրատունյաց թագավորության կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 262