Վարազշապուհ Պալունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազշապուհ Պալունի
Վարազշապուհ իշխան Պալունեաց
Վասպուրականի Պալունիք գավառը
Պալունիքի տեր
մոտ 440-ականներ - 460-ականներ
 
Ծննդյան օր 5-րդ դար
Ծննդավայր Պալունիք, Վասպուրական, Հայկական մարզպանություն
Վախճանի օր 5-րդ դար
Դինաստիա Պալունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Վարազշապուհ Պալունի (5-րդ դար, Պալունիք, Վասպուրական, Հայկական մարզպանություն - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Վասպուրական աշխարհի Պալունիք գավառի տանուտերը, մարզպան Վասակ Սյունու զինակիցը, Պալունիների նախարարական տոհմից[1]։

Վարդանանց պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Վարազշապուհ Պալունին, 449 թվականին, մասնակցում է Պարսից Հազկերտ Բ-ի հրովարտակի պատասխանին Արտաշատի ժողովում։ Ապստամբների երկպառակտման պատճառով, դառնում է Հայոց մարզպան Վասակ Սյունու կողմնակիցը ընդդեմ Վարդան Մամիկոնյանի և նրա կուսակիցների։ Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի հրամանով գնում է սպարապետ Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակ Մամիկոնյանի դեմ և ջարդում նրան[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 65․
  2. «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշե, Վենետիկ, 1828, էջ 71․
  3. «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, իգ, լզ (ձեռագրում՝ Վարշապուհ), խա (ձեռագրում՝ Վարաշապուհ)․
  4. «Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան, Գլուխ Ժզ․