Ռշտունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Ռշտունիներ
Ռշտունիներ
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք


Մեծ Հայք Մեծ Հայք
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան

Տիրույթներ Ռշտունիք
Ծագել են Գեղամ Հայկազնունիից
Մեծագույն ներկայացուցիչ Թեոդորոս Ռշտունի
Վերջին ներկայացուցիչ Թեոդորոս Ռշտունի
Ավարտ 7-րդ դար
Ձուլում 7-րդ դար
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Ռշտունիներ, իշխանական տոհմ Հին Հայաստանում։

Ծագում[խմբագրել]

Եղել է Գեղամ Հայկազնունու որդի Սիսակի շառավիղներից, որոնց նախարարական կարգն ու աստիճանը մ.թ.ա. II դ. հաստատել է Վաղարշակ թագավորը։

Մեծ Հայք[խմբագրել]

Ժառանգական տիրույթն էր Ռշտունիք գավառը։ Ռշտունիների Հայոց զորաբանակում կռվել են 1.000 հեծյալով։ Հնում վարել են Մեծ Հայքի Հարավային զորաթևի հրամանատարությունը։ Մովսես Խորենացին գրում է, որ Տիգրան Մեծ արքան իր տերության հարավային շրջաններում Բարզափրան Ռշտունի նահապետին կարգել էր Հայոց և Պարսից զորքերի սպարապետ, ապա՝ նաև կուսակալ. նրա հրամանատարությամբ, հայոց բանակը գրավել էր Պաղեստինը և Երուսաղեմը։

IV դ. Ռշտունիների նահապետներից հիշատակվում են Հայոց մեծամեծ իշխանների ու գլխավոր նախարարների թվում։ 320-330–ական թթ Մանաճիհի Ռշտունին վարել է Հայոց հարավային զորաբանակի սպարապետությունը։ 350-360–ական թթ Ռշտունիների նահապետն էր Գարեգին Ռշտունին, որն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի քույր Համազասպուհու հետ։

Անկում[խմբագրել]

V դ. հայ ազատագրական շարժումների ժամանակ Ռշտունիները Սասանյան Պարսկաստանի դեմ մարտնչել են հայրենասեր ուժերի շարքերում։ Սասանյան նվաճողների դեմ համառ պայքարում նվազել և թուլացել են։ Ռշտուների շառավիղները վերստին հանդիպում են VII դ առաջին կեսին՝ ի դեմս Հայոց իշխան և մարզպան Թեոդորոս Ռշտունու։ VII դարի վերջին և VIII դարի սկզբին՝ արաբական նվաճողների համատարած գերեվարումներից ու կոտորածներից հետո այլևս չենք հանդիպում Ռշտունիների աշխարհիկ ներկայացուցիչների։ Այնուհետև Ռշտունիք գավառը դառնում է Վասպուրականի հզոր տերերի՝ Արծրունիների սեփականությունը։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png