Մանաճիհր Ռշտունի (4-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանաճիհր Ռշտունի
Ռշտունիքի իշխան
4-րդ դարի սկիզբ - 338
Հաջորդող Զորա Ռշտունի
 
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 338
Դինաստիա Ռշտունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Զավակներ Զորա Ռշտունի և Մեհենդակ Ռշտունի

Մանաճիհր Ռշտունի (3-րդ դար - 338), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի տանուտերը, Ռշտունիների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանաճիհր Ռշտունին եղել է Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի չորս զորավարներից մեկը՝ Սասանյան Պարսկաստանի արքա Շապուհ Բ-ի դեմ պատերազմի ժամանակ։ Խոսրով Գ Կոտակի կառավարման ժամանակ եղել է Մեծ Հայքի հարավային բանակի զորավարը և ճնշել Աղձնիքի բդեշխի ապստամբությունը[1]

Մանաճիհր Ռշտունին Մծբինում ձերբակալելով քրիստոնեական քարոզիչներ Հակոբ Մծբնացի եպիսկոպոսին ու նրա կողմնակիցներին, նրանց Ռշտունիք գավառի Մանակերտ բերդի պարսպից նետում է Վանա լիճը, որի համար Հակոբ Մծբնացին նրան նզովում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 192․