Մանակերտ
Մանակերտ, բերդ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափի հրվանդանի վրա, Աղթամար կղզու դիմաց, ապառաժուտ բարձր ժայռի գագաթին: Ուսումնասիթողների կարծիքով Մանակերտը իր անունով կառուցել է Ուրարտուի Մենուա թագավորը մ.թ.ա. 810-786: Մանակերտի անունը երբեմն շփոթվել է Մանազկերտի հետ, և ըստ այդմ Ռշտունյաց գավառը հիշատակվել «Գավառ Մանազկերտոյ» ձևով: Ըստ ավանդական վկայության, Հայոց Հարավային զորաթևի հրամանատար Մանաճիհր Ռշտունի իշխանը, ձերբակալելով քրիստոնեական քարոզիչներ Հակոբ Մծբնացի եպիսկոպոսին ու նրա կողմնակիցներին, նրանց Մամակերտի բերդապարսպից նետել է Վանա լիճը: Նահատակների նշխարները Արծրունյաց իշխանները ամփոփել են մոտակա Պարծիս գյուղում և այնտեղ հիմնել վանք:Բերդի ստորոտին էր գտնվում Քարադաշտ գյուղը:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |