Անգղ բերդաքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգղ բերդաքաղաք, Ինգալավա, Ինգիլենե (հին հունարեն՝ Ἰγγηληνή; լատին․՝ Ingilena) պատմական բերդաքաղաք, Անգեղ-տուն գավառի կենտրոնը, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, այժմյան Թուրքիայի Դիարբեքիրի մարզի Ակլ կամ Էգիլ գավառի տեղում, որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հարավ, Տիգրիսի վերին հոսանքի աջ ափին։ Հաճախակի նույնացվում է Ծոփաց թագավորության մայրաքաղաք Արկաթիակերտի և ժամանակակից Ագիլ քաղաքի հետ։ Ազզիի գլխավոր քաղաքներից էր, որը Մ․թ․ա․ 14-րդ դարի վերջին պատկանում էր Հայասայի արքա Աննիասին։ Խեթերի արքա Մուրսիլի II–ը հարձակվել և գրավել է այն իր արշավանքի ժամանակ։ Ինգալավան Ազզի երկրի գլխավոր քաղաքներից էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա, Հատոր I, էջ 12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 384