Քաջաջ Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաջաջ Ռշտունի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Քաջաջ սարկավագ Ռշտունի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մահացել է 454
Մահվան վայր Ապար, Սասանյան Պարսկաստան
Հոգևոր աստիճան սարկավագ


Քաջաջ սարկավագ Ռշտունի (գրաբ.՝ Քաջաջ սարկավագ Ռշտունեաց, 5-րդ դար - 454, Ապար, Սասանյան Պարսկաստան), հայ հոգևորական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ, Սուրբ Ղևոնդյաց նահատակ (454)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջաջը և իր ուսուցիչ Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը քանդում են Ռշտունիքում նոր կառուցված կրակատները, որի համար Ատրորմիզդ Արշակունի մարզպանը բռնում է նրանց և ուղարկում Պարսկաստան՝ բանտարկության։ Ավարայրի ճակատամարտից հետո, 452 թվականի սկզբներին Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնում կազմվում է Մեծ ատյան՝ հազարապետ Միհրներսեհի գլխավորությամբ։ Միհրներսեհի հրամանով դատապարտվում են Քաջաջն ու Սահակը, ենթարկվում գանահարման, ապա բանտարկվում են, մինչև արքունական վերջնական վճիռը[2][3][4]։ Նահատակվել է 454 թվականին՝ Ապար աշխարհում, Ղևոնդյաց խմբի հետ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 216․
  2. 2,0 2,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
  3. «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, ծգ, ծըւ․
  4. «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, հատոր Ա, Էջ 386-387․