Արտուշ Պապոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուշ Պապոյան
Ծնվել էփետրվարի 13, 1957(1957-02-13) (67 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1982)
Ստեղծագործություն(ներ)Վարդանանք (արձանախումբ, Գյումրի), Հիսուս Քրիստոսի արձան և Սայաթ-Նովայի հուշարձան (Գյումրի)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն

Արտուշ Կարապետի Պապոյան (փետրվարի 13, 1957(1957-02-13), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտուշ Պապոյանը ծնվել է 1957 թվականին, Գյումրիում։ Սովորել է Գյումրիի թիվ 10 գեղարվեստի ուսումնարանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1982 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1993-2007 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության Գյումրիի մասնաճյուղի նախագահը[1]։

Պապոյանի «Պար» քանդակը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, «Աղավնիներ» քանդակը՝ Մախաչկալայի ազգային թանգարանում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քանդակագործ Արտուշ Պապոյանի կենսագրությունը(չաշխատող հղում)
  2. «Գյումրեցի Արտուշ Պապոյանի կերտած Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է Խերուվիմով լեռան գագաթին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.