Պավլիկյաններ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Առաջարկվում է այս և Պավլիկյանների շարժում հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում: Նկատելի դեր է խաղացել Հայաստանի հոգևոր−կրոնական կյանքում: Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում: Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար, բայց շարժումը վերջնականապես արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց: