Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խան (թուրք., խաքանից՝ միապետ, իշխող), թուրքական և մոնղոլական տիտղոս։ Սկզբնապես խան անվանել են ցեղերի առաջնորդներին, ավելի ուշ նշանակել է գերագույն կառավարիչ, թագավոր։ Սելջուկների մոտ և Խորեզմում եղել է իշխանական, մոնղոլական պետությունում՝ ուլուսների կառավարիչների տիտղոս։ Խանը տիտղոսը տարածված էր Օսմանյան կայսրությունում, Իրանում, Աֆղանստանում, Հնդկաստանի մահմեդական պետություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png