Շեյխալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շեյխալան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՇեխալան, Շեխլան, Շեխլանք, Շեյխլան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Շեյխալան (Աշխարհ)##
Շեյխալան (Աշխարհ)

Շեյխալան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 16-17 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի ձախ ափին, Մուշ-Զիարեք ճանապարհի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հայաբնակ նշանավոր գյուղ։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 180 տուն՝ 1500 հայ բնակչով։ XX դարի սկզբին ուներ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն և արհեստներն էին։ Արհեստներից տարածված էր կավագործությունը։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյխալան ուներ եկեղեցի։ Գյուղի տարածքում կար հին բերդի ավերակներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 103

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]