Հենրի IV (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի IV (1366—1413), թագավոր 1399-ից։

Լանքաստերների դինաստիայի հիմնադիր։ Աջակցել է 1397-ին Ռիչարդ II-ի պետական հեղաշրջմանը, սակայն շուտով արտաքսվել է։ 1399-ին ղեկավարել է հյուսիսային Անգլիայի մագնատների խռովությունը ընդդեմ Ռիչարդ II-ի։ Վերջինիս գահից հրաժարվելուց հետո Հենրի IV-ը գահ է բարձրացել։ Ջանացել է հենվել մանրազնվականության և ունևոր քաղաքացիների, ինչպես նաև պառլամենտի վրա, որի իրավունքները զգալիորեն ընդլայնել է։ Դաժանորեն ճնշել է դեմոկրատականշարժումները։