Գրիմալդիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիմալդիների դինաստիայի նշանը

Գրիմալդիներ (ֆր.՝ Famille Grimaldi), չորս ընտանիքներից մեկը (ալբերգո), որոնք, ավելի քան 5 դար, ղեկավարել են Ջենովայի հանրապետությունը։ Մնացած երեք ընտանիքները էին Ֆիեսկիները, Դորիաները և Սպինոլաները։ 14–րդ դարից Գրիմալդիները մի ճյուղը հաստատվել է Մոնակոյում, որտեղ և իշխում է մինչ օրս։ Ներկայումս Մոնակոն իշխում է Գրիմալդիների տոհմից Ալբեր II-ը։

Ճոյւղը սերում է Գրիմալդո Կանելլայից, ով ընտրվել է Ջենովայի կոնսուլ 1162, 1170 և 1184 թվականներին։ Նրա հայրը նույնպես եղել է կոնսուլ՝ ընտրված 1133 թվականին։ 13-րդ դարի ընթացքում Գրիմալդիները վարել են պապամետ քաղաքականություն, որի համար կնքել են դաշինք Ֆիեսկիների հետ։ Այս դաշինքից են սերել Հռոմի 2 պապեր։ Ֆիեսկիների հետ մեկտեղ նրանք երկու անգամ վռնդվել են քաղաքից։

15061507 թվականներին Մոնակոն ստիպված է եղել դիմադրել ջենովական 102- օրանոց պաշարմանը։ Որպեսզի պաշտպանի իր տարածքները ջենովացիներից, իշխան Լյուսյեն Գրիմալդին սկսել է բանակցել Իսպանիայի հետ։ 1523 թվականին Լյուսյենը սպանվել է Դորիաների տոհմից ջենովացիների կողմից, որոնց հետ ուներ արյունակցական կապ[1]։ Այդ իսկ պատճառով Տորդեսիլյասի դաշնագիրը 1524 թվականին կնքել է նրա որդին Օնորե I-ը[2]։ Տորդեսիլյասի դաշնագրի համաձայն Մոնակոն ճանաչում էր իր վասալական կախումը Իսպանիայից, իսկ Իսպանիան պետք է ապահովեր Մոնակոյի անվտանգությունը[3]։

1528 թվականից հետո Ջենովայի հանրապետությունում եկան ավելի խաղաղ ժամանակներ։ Գրիմալդիները շարունակեցին մնալ արիստորկրատիայի բաղկացուցիչ մասը, իսկ ընտանիքի 7 ներկայացուցիչներ ընտրվեցին դոժեր։

  1. Անտոնիո Չեբա Գրիմալդի — 1593—1595
  2. Լազարո Չեբա Գրիմալդի — 1597—1599
  3. Ալեսանդրո Գրիմալդի — 1671—1673
  4. Անտոնիո Չեբա Գրիմալդի II — 1703—1705
  5. Լուկա Գրիմալդի — 1728—1730
  6. Ջամբատիստա Գրիմալդի — 1752—1754
  7. Պիեռֆրանկո Գրիմալդի — 1773—1775

Ներկայումս Գրիմալդիները Մոնակոյի իշխող դինաստիան է, իսկ Գրիմալդիների տոհմից Ալբեր IIՄոնակոյի գործող ղեկավարն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Все монархи мира. Люсьен, сеньор Монако». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. «Все монархи мира. Оноре I, сеньор Монако». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «История Монако».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիմալդիներ» հոդվածին։