Իվան IV Ահեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Աղեղը

Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ` Իվան IV Ահեղ; 1530թ. օգոստոսի 25, Կոլոմենսկոյե, Մոսկվա1584թ. մարտի 18, Մոսկվա), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թվականից), ամենայն Ռոսիո ցար (1547 թվականից) (բացառությամբ 1575—1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը):

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքաետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը:

[խմբագրել] Կենսագրություն

Մեծ իշխան (1533 թվականից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը: Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ.) ստեղծումով: Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։ Իվանը 1550 թվականին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազմման գործը։ 1547-1552 թվականին Ռուսաստանին է միացել Կազանի, 1556 թվականին` Աստրախանի խանությունները։ Նրանցից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555 թ.) և Մեծ Նողայի հորդան (1557 թ.)։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով