Մժեժ Ա Գնունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մժեժ Ա Գնունի
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
517 - 548
Նախորդող անհայտ մարզպաններ (514-517)
Հաջորդող Վշնասպ Բահրամ
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր 548[1]
Դինաստիա Գնունիներ

Մժեժ Գնունի (անհայտ[1] - 548[1]), հայ նախարար Սասանյան Պարսկաստանում, Հայոց մարզպան (517-548), Գնունիների նախարարական տոհմից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում իշխել է Սասունում։ 6-րդ դարի սկզբին, երբ հոները ասպատակեցին Մարզպանական Հայաստանը, Մժեժ Գնունին միավորեց հայկական որոշ իշխանների զորուժը և ջախջախեց հոներին։ Այս հաղթանակի համար պարսից արքան նրան նշանակեց Հայոց մարզպան։ Մժեժ Գնունու օրոք Հայաստանում տիրել է խաղաղություն։

5-6-րդ դարերի արծաթե գավաթ, Պարսկաստան, Մազենդարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 521.
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 329․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 521