Աբաղա (իլխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբաղա (իշխան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաղա
Աբաղա
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր փետրվարի 27, 1234[1][2]
Ծննդավայր Մոնղոլական կայսրություն
Վախճանի օր ապրիլի 1, 1282[3][1][2][…] (48 տարեկան)
Վախճանի վայր Համադան, Իրան
Դինաստիա Chingissid? և Հուլավյան դինաստիա
Քաղաքացիություն  Մոնղոլական կայսրություն
Հայր Հուլավու[4][5]
Ամուսին Մարիա Պալեոլոգինա, Padishah Khatun?, Öljei Khatun?, Buluqhan Khatun?, Bulujin Egachi?, Todei Khatun?, Nokdan Khatun? և Mirtay Khātūn?
Զավակներ Արղուն խան[5], Gaykhatu?[5], Oljath?, Georgios Bahadur?, El Qutlugh Khatun?, Malika Khatun?, Toghanchuq Khatun? և Theodora Palaiologina Arachantloun?

Աբաղա խան (փետրվարի 27, 1234[1][2], Մոնղոլական կայսրություն - ապրիլի 1, 1282[3][1][2][…], Համադան, Իրան), Հուլավյանների մոնղոլական պետության իլխան 1265 թվականից։

Հաջորդել է հորը՝ Հուլավուին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաղայի օրոք շարունակվեցին պատերազմները Ոսկե Հորդայի, Չաղատայան ուլուսի և Եգիպտոսի սուլթանության հետ։ Աբաղան հպատակ հայերի և վրացիների հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ Աբաղայի արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ Սադուն Արծրունին, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, Պռոշ Խաղբակյանը, Տարսայիճ Օրբելյանը և ուրիշներ։ Աբաղան 1277 թվականին դաժանորեն պատժեց Փոքր Ասիայի թուրքերին և, ըստ Հեթում պատմիչի, իր դաշնակից Լևոն Գ թագավորին առաջարկեց Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպանելու շրջապատող թշնամիներից։ 1281 թվականի հոկտեմբերի վերջին Ասորիքի Համաթ և Հոմս քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Աբաղայի և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ Աբաղայի կողմում կռվում էին հայ-վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց Աբաղայի պարտությամբ[6]։ Մահացել է ապրիլի 1-ին, Համադանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
  3. 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Abaqa_Khan
  4. Абака-ханъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 8.
  5. 5,0 5,1 5,2 Կենսագրական տվյալների չինական բազա
  6. Հանրագիտական բառարան, Ե., 2015, էջ 6։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբաղա (իլխան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13