Աբու-Սաիդ Բահատուր Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու-Սաիդ Բահատուր
Ilhanli Ebu said enguriye 720.jpg
Աբու Սաիդի ժամանակաժրջանի (1316-1335) արծաթե մետաղադրամ: Հատվել է 1320 թվականին՝ Անկարայում
Իշխանություն 1316-1335
Թագադրում 1316
Լրիվ անուն Աբու-Սաիդ
Ծնվել է՝ 1305 թ., հունիսի 2 (1305-06-02)
Ծննդավայր Ուջան
Մահացել է՝ նոյեմբերի 30, 1335 (30 տարեկան)
Վախճանի վայր Սոլթանիե
Նախորդ Օլջեյտու
Հաջորդող Արփա խան
Ուղեկից Բաղդադ Խաթուն
Կին Դելսադ Խաթուն
Թագավորական Տուն Բորջիգին
Տոհմ Մոնղոլական կայսրության Իլխանություն

Աբու-Սաիդ Բահատուր Խան (հունիսի 2, 1305 - նոյեմբերի 30, 1335), Հուլավյան մոնղոլական պետության իշխան (1316–1335)։ Հարկերի վերաբերյալ նրա մի հրովարտակից, որը փորագրված է Անի քաղաքի մզկիթի վրա, պարզվում է, որ այդ շրջանում բնակչությունը (գլխավորապես Անի քաղաքի և շրջակայքի) տնտեսապես քայքայված էր տուրքերի, հարկերի ծանրության և կառավարիչների ու ավագների բռնությունների պատճառով։ Հրովարտակով կարգադրվում է «բացի տամղայից (առևտրի և արդյունագործական տուրք) և արդարացի հարկերից, ոչինչ չվերցնել բնակչությունից», որի նպատակն էր կանխել կառավարիչների և ավագների կամայականությունները, երկիրն ամայացնող արտագաղթը։ Հրովարտակում հասարակ ժողովուրդն անվանված է ռայա, ժողովրդի գլխավորները՝ ռայս, ավագները՝ քեդխուդա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png