Մուղանի դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուղանի դաշտավայր, կամ Մուղանի տափաստան, Կուր-Արաքսյան դաշտավայրի մաս Ադրբեջանում։ Տարածքի հարավ-արևմտյան մասը գտնվում է Իրանում։ Մուղանի դաշտավայրը հարավում աստիճանաբար ձուլվում է Լենքորանի դաշտավայրի հետ։ Մեծ մասամբ ծովի մակարդակից ցածր ալյուվիալ հարթավայր է։ Տարածված են մոխրագույն, մարգագետնամոխրագույն, մոխրաշագանակագույն, մարգագետնային, երբեմն՝ աղակալված հողերը։ Բուսականությունը կիսաանապատային է։ Ոռոգվում է ջրանցքներով։ Դաշտավայրում զբաղվում են բամբակագործությամբ։ Կան ձմեռային արոտավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png