Խիվայի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խիվայի խանություն
خیوه خانلیگی
 Լենկթեմուրի կայսրություն
 Ոսկե հորդա
1511 - 1920 Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն 
Քարտեզ

Բնակչություն 550 000 (1911)
Մակերես 67 521
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Պետության գլուխ Խան

Խիվայի խանություն[1] (ուզբ.՝ خیوه خانلیگی, պարս.՝ خانات خیوه‎‎), թյուրքական պետություն Միջին Ասիայում[2]։ Հիմնադրել է ուզբեկ Իլբարս խանը, 1512 թվականին։ Ընդգրկել է Հին Խորեզմը, Մանղշլաղի և Դիհիստանի թուրքմենական քոչավայրերը և Խորասանի հյուսիսային հատվածը։ Մայրաքաղաքները (հաջորդաբար)՝ Վազիր, Ուրգենչ և Խիվա[3]։ Բնակվել են ուզբեկներ, կարակալպակներ և ղազախներ։ Կրոնը իսլամն էր[4]։

16-18-րդ դարերին տեղի են ունեցել երկպառակտչական կռիվներ, ազգամիջյան (ուզբեկների և թուրքմենների միջև) ընդհարումներ, երկարատև պատերազմներ հարևան Բուխարայի, Իրանի և քոչվոր թուրքմենների դեմ։ 1740 թվականին Խիվայի խանությունը նվաճել է Նադիր շահը, որի մահից հետո (1747) նորից անկախացել է։ 1873 թվականին ռուսական զորքերը գրավեցին Խիվան[5]։ Ամուդարյայից արևելք ընկած հողերն անցան Ռուսաստանին։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խիվայի խանությունում նույնպես սոցիալիստական շարժում բռնկվեց։ 1920 թվականի ապրիլի 26-ին հռչակվեց խորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը[6]։

1924 թվականին հանրապետության տարածքը, բնակչության էթնիկական կազմի համաձայն, բաժանվեց Ուզբեկական և Թուրքմենական ԽՍՀ-ների միջև[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «название рисунка1». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  2. «Кананерова Е.Н. Проблема коллективизации в Прибалтийских республиках в советской историографии 1970-1980-х гг». Человек и культура. 6 (6): 136–151. 2019-06. doi:10.25136/2409-8744.2019.6.31612. ISSN 2409-8744.
  3. «Зурначян А.С. Правовое положение землевладельцев в Восточной Армении в XIX веке». NB: Вопросы права и политики. 2 (2): 78–94. 2014-02. doi:10.7256/2305-9699.2014.2.10920. ISSN 2305-9699.
  4. «Статья (англ)». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  5. СКОРОХОДОВА, Татьяна Григорьевна (2018). «ПОНИМАНИЕ БУДДИЗМА В ОБЩЕСТВЕННОЙ МЫСЛИ БЕНГАЛЬСКОГО ВОЗРОЖДЕНИЯ, "Восток. Афро-Азиатские общества: история и современность"». Восток. Афро-Азиатские общества: история и современность (2): 71–82. doi:10.7868/s0869190818020061. ISSN 0869-1908.
  6. Петровский, Вадим Артурович (2018). «ПСИХОФИЗИЧЕСКАЯ ПРОБЛЕМА: «КТО» ВИДИТ МИР? (эскиз концепции взаимоопосредования), "Методология и история психологии"». Методология и история психологии (1): 58–83. doi:10.7868/s1819265318010053. ISSN 1819-2653.
  7. Bosworth, C. Edmund (2000-11). «Firdaws al-iqbāl, history of Khorezm. By Shir Muhammad Mirab Muʾnis and Muhammad Riza Mirab Āgahī. Translated from Chaghatay and annotated. By Yuri Bregel. (Islamic History and Civilization, Studies and Texts, Vol. 28). pp. lxxvii, 718. Leiden, Brill, 1999». Journal of the Royal Asiatic Society. 10 (3): 402–405. doi:10.1017/s1356186300013134. ISSN 1356-1863.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баскаков Н. А. Титулы и звания в социальной структуре Хивинского ханства // Советская тюркология, № 1. Баку, 1989.
  • Султанов Т. И. Чингиз-хан и Чингизиды. Судьба и власть. — М.: АСТ, 2006. — С. 310—320. — 445 с. — (Историческая библиотека). — 5 000 экз. — ISBN 5-17-035804-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 52