Ֆիլիպ IV Գեղեցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլիպ IV Գեղեցիկ (ֆր.՝ Philippe IV le Bel, ապրիլի/հունիսի 8, 1268, Ֆոնտենբլո -նոյեմբերի 29, 1314, Ֆոնտենբլո), Ֆրանսիայի թագավոր 1285 թվականից, Կապետինգների դինաստիայից։

Ֆիլիպ IV Գեղեցիկը ներքին և արտաքին ասպարեզում վարել է Ֆրանսիայի միավորման ու կենտրոնացման իշխանության ամրապնդման քաղաքականություն։ Ամուսնանալով Նավարայի թագուհու հետ՝ 1284 թվականին դարձել է նաև Նավարայի թագավոր, իր տիրույթներին է միացրել Անգումուան (1308), Լիոնը (1312), Գիենի (Աքվիտանիա) համար փոփոխակի հաջողությամբ պայքարել է Անգլիայի դեմ, 1300 թվականին գրավել է Ֆլանդրիան, սակայն 1302 թ.-ին պարտություն է կրել Կուրտրեի ճակատամարտում։

Կենտրոնացված պետության հզորացումը և հոգևորականների հարկադրումը սուր բախում է առաջացրել Բոնիփակիոս VIII պապի հետ, որից հաղթող է դուրս եկել Ֆիլիպ IV Գեղեցիկը, պապական իշխանությունն ընկել է ֆրանսիական գահի գերիշխանության տակ։ Պապի դեմ մղած պայքարում Ֆիլիպ IV Գեղեցիկը ձգտելով ստանալ ֆեոդալների և քաղաքային վերնախավերի աջակցությունը՝ հրավիրել է (1302) առաջին Գլխավոր շտատները։

Ֆիլիպ IV Գեղեցիկի օրոք Ֆրանսիան վերածվել է ուժեղ ֆեոդալական միապետության։

Գրականություն[խմբագրել]

  • Dominique Poirel. Philippe le Bel. Perrin, collection։ Passé Simple, Paris, 1991. 461 p. ISBN 978-2-262-00749-2
  • Sylvie Le Clech. Philippe IV le Bel et les derniers Capétiens. Tallandier, collection ։ La France au fil de ses rois, 2002 ISBN 978-2-235-02315-3
  • Georges Bordonove. Philippe le Bel, roi de fer. Le Grand livre du mois, Paris, 1984 ISBN 978-2-7242-3271-4
  • Joseph Strayer. The reign of Philip the Fair. 1980.
  • Favier, Jean. Philippe le Bel
  • Boutaric. La France sous Philippe le Bel. П. 1861
  • Jolly. Philippe le Bel. П., 1869
  • B. Zeller. Philippe le Bel et ses trois fils. Π., 1885
  • Морис Дрюон. Железный король. Первая книга из серии «Проклятые короли» (Железный король. Узница Шато-Гайара. Пер.с франц. М., 1981)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png