Հուայհե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուայհե, գետ Չինաստանի արևելքում։
Սկիզբ է առնում Տունբոշան լեռներում, հոսում Չինական մեծ հարթավայրով։ Անցյալում հաճախ է փոխել ուղղությունը` թափվել է մերթ Յանցզիի մեջ, մերթ Հուանհեի մեջ, մերթ Դեղին ծովը։ Այժմ հոսքի մեծ մասը (լճերի և ջրանցքների համակարգով) մուտք է գործում Յանցզի գետը։ Երկարությունը 813 կմ է, ստորին հոսանքում նավարկելի է, Մեծ ջրանցքով միացված է Յանցզի և Հուանհե գետերին։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 132։