Մեգրելիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգրելիա, Մինգրելիա կամ Սամեգրելո/Սամարգալո (վրացերեն՝ სამეგრელო (Սամեգրելո); մեգրելերեն՝ სამარგალო (Սամարգալո)) ներկայիս Վրաստանի արևմուտքում գտնվող պատմական նահանգ, նախկինում հայտնի է եղել նաև Օդիշի անունով: Բնակեցված է վրացական ենթաէթնիկական խումբ՝ մեգրելների կողմից:
Մեգրելիան հյուսիս-արևմուտքից սահմանակից է Աբխազիային, հյուսիսից՝ Սվանեթիային, արևելքից՝ Իմերեթիային, հարավից Գուրիային, արևմուտքից՝ Սև ծովին:
Ըստ Վրաստանի ներկայիս վարչատարածքային բաժանման պատմական Մեգրելիայի գրեթե ամբողջ տարածքը (բացառությամբ Աբխազիայի կողմից վերահսկվող Գալի շրջանի) մտնում է Սամեգրելո և Զեմո-Սվանեթի նահանգի կազմի մեջ: