Սոփո Նիժարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոֆո Նիժարաձեից)
Սոփո Նիժարաձե
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՍոփիո Նիժարաձե
(სოფიო ნიჟარაძე)
Նաև հայտնի է որպեսՍոփիա Նիժարաձե
(София Нижарадзе)
Ծնվել էփետրվարի 6, 1986(1986-02-06)[1][2] (38 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիրվրացի
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և թատրոնի դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլPickwick Records
 Sofia Nizharadze Վիքիպահեստում

Սոփո Նիժարաձեն (վրաց.՝ სოფო ნიჟარაძე, ռուս.՝ София Нижарадзе, փետրվարի 6, 1986(1986-02-06)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի երգչուհի, դերասանուհի և երգահան է, որ ներկայացնելու է Վրաստանը Եվրատեսիլ 2010 թվականին Օսլոյում «Shine» («Փայլ») երգով[3]։

Կեսնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թբիլիսիում, Սովետական Վրաստանում։ Սոփոն գերազանց ավարտել է երաժշտական համալսարանը և հաճախել Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան։ Տասնմեկ տարեկանում ընտրվել է ֆրանսիացի լրագրող Բերնար Պիվոյի կողմից կատարելու ֆրանսիական «Douce France» («Փափուկ Ֆրանսիա») երգը, TV5 Փարիզում։ Տասնյոթ տարեկանում, Սոփոն շահել է մի քանի միջազգային մրցանակներ երիտասարդ երգչուհիների համար, ներառյալ «Բրավո, Բրավիսիմո» մրցանակը Մինի Լա Սկալա, Իտալիայում։ Նա մասնակցել է մի քանի փառատոների Ռուսաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Լատվիայում և Վրաստանում։

2001 թվականից ի վեր, Նիժարաձեն վրացական ազգային ֆիլհարմոնիայի մենակատար է։ 2003 թվականին, նա կատարել է Ջուլիետայի դերը (Ռոմեո և Ջուլիետա) ռուսական ակադեմիական երաժշտական թատրոնում։ 2004 թվականին, գլխավոր դեր է ստացել Ժերար Պրեսգուրվիչի երաժշտական թատրոնում։ 2005 թվականին, Սոփոն հաջողության է հասել «Նոր Ալիք» փառատոնում Յուրմալայում (Լատվիա)[4]։

Սոփոն գրում է երգեր վրացերենով, ռուսերենով և անգլերենով։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտական թատրոն Svadba Soek (Կետեվան - գլխավոր դեր)
  • Երաժշտական թատրոն Ռոմեո և Ջուլիետա - Ջուլիետա
  • Երաժշտական թատրոն Hello, Dolly

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Where are you..." (2008)
  1. My Dream
  2. Every Moment
  3. Where Are You...
  4. Leave Me Alone
  5. I'm Running Away
  6. Over and Over
  7. Leave Me Alone (rmx)
  8. Over and Over (rmx)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Sopho Nizharadze to represent Georgia at 2010 ESC. Georgian Public Broadcasting. Հունվարի 16, 2010
  4. Sopho Nizharadze to represent Georgia in Oslo!. Եվրատեսիլ։ Հունվարի 17, 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոփո Նիժարաձե» հոդվածին։