Վրաստանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի կենտրոնական բանկը
ԱրժույթԼարի
Առևտրային կազմակերպություններԱՀԿ, ԳՈւԱՄ, ՍԾՏՀ և այլն
Վիճակագրություն
ՀՆԱ

$36,8 (2016)[1]

$14.372 billion (est. 2015, nominal)[2]
ՀՆԱ տեղ118
ՀՆԱ-ի աճ6,8 % (2011)
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով$5,600 (2011), $4980
ՀՆԱ֊ն ըստ սեկտորիգյուղատնտեսություն՝ 10%
արդյունաբերություն՝ 29,4 %
սպասարկման ոլորտ՝ 60,6 %[3]
Գնաճ (ՍԳԻ)8,5 %
Ջինիի գործակից40,0 (2013)[4]
Մարդկային զարգացման ինդեքս0,698
Աշխատուժ1,992 մլն (2009)
Աշխատուժ ըստ մասնագիտությանգյուղատնտեսություն՝ 55,6%
արդյունաբերություն՝ 8,9 %
սպասարկման ոլորտ՝ 35,5 %[5]
Գործազրկություն16,3 % (2010)
Արտաքին
Արտահանում$2,908 մլրդ (2013)
Արտահանվող ապրանքներմետաղ, գինի, հանքային ջուր, հանքաքար, տրանսպորտային միջոցներ, մրգեր, ընկույզ
Արտանհանման հիմնական գործընկերներԹուրքիա 8,4 %,
Ադրբեջան 10,9 %,
Կանադա 10,4 %,
Հայաստան 8,2 %,
Բուլղարիա 9,7 %,
Ռուսաստան 7,4 %,
Ուկրաինա 7,4 %,
Չինաստան 5,7 %,
ԱՄՆ 4,9 %,
Ուզբեկստան 4,4 % (2015)[6]
Ներկրում$7,885 մլրդ (2013)
Ներկրվող ապրանքներվառելիք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, հացահատիկ և այլ պարենային ապրանքներ, դեղամիջոցներ
Ներկրման հիմնական գործընկերներԹուրքիա 17,2 %,
Ռուսաստան 8,1 %,
Չինաստան 7,6 %,
Ադրբեջան 7 %,
Իռլանդիա 5,9%,
Ուկրաինա 5,9 %,,
Գերմանիա 5,6 % (2015)[7]
Համախառն արտաքին պարտք$13.36 միլիարդ (2012 դեկտեմբերի 31)[8]
Պետական ֆինանսներ
Եկամուտ$6.870 միլիարդ (2011)
Ծախսեր$7.081 միլիարդ (2011)

Վրաստանի տնտեսությունը զարգացող, ազատ շուկա է։ Տնտեսության ՀՆԱ֊ն կտրուկ անկում ապրեց ԽՍՀՄ֊ի փլուզման հետևանքով, սակայն վերականգնվեց 2000֊ականների կեսերին՝ վարդերի հեղափոխության արդյունքում կատարված տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շնորհիվ։ Վրաստանը շարունակեց իր տնտեսական առաջընթացը՝ վերածվելով հարաբերական լավ աշխատող շուկայական տնտեսության 2014 թվականին[9]։ 2007 թվականին Համաշխարհային բանկը Վրաստանին անվանեց աշխարհի թիվ մեկ տնտեսական բարեփոխիչը[10][11], իսկ հիմա իր հաստատուն տեղն ունի բիզնեսում` իր գործառույթների ակտիվության տեսանկյունից աշխարհի առաջատար երկրների ինդեքսում։

Վրաստանի տնտեսությանն «աջակցում է» երկրում հարաբերականորեն ազատ և թափանցիկ մթնոլորտը։ Համաձայն Transparency International֊ի 2015 թվականի հաշվետվության՝ Վրաստանն ամենաքիչ կոռումպացված երկիրն է Սև ծովի տարածաշրջանում, այն գերազանցում է իր բոլոր հարևաններին և Եվրոպական Միության որոշ երկրների[12]։

2014 թվականից սկսած Վրաստանը համարվում է Խորացված և համապարփակ առևտրային գոտու անդամ, իսկ ԵՄ֊ն շարունակում է լինել երկրի ամենախոշոր գործընկերը[13]։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Վրաստանը դարձել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ, 1993֊ին՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ, 1998֊ին՝ Առևտրի և զարգացման սևծովյան բանկի անդամ։ 2000 թվականի հունիսի 14֊ին Վրաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։

ՀՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 2009 2010 2011 2012 2013 2014* l 2014* ll
ՀՆԱ֊ն ներկա գներով, GEL 19074.9 17986.0 20743.4 24344.0 26167.3 26847.4 6307.2 7162.8
ՀՆԱ֊ն 2003 թվականի գներով, GEL 12555.3 12085.5 1235.0 13757.2 14637.7 15123.7 3504.1 3919.4
ՀՆԱ իրական աճ, տոկոս 2.6 -3.7 6.2 7.2 6.4 3.3 7.2 5.2
ՀՆԱ դեֆլյատոր, տոկոս 9.4 -2.0 8.6 9.5 1.0 -0.7 1.9 4.0
ՀՆԱ֊ն մեկ շնչի հաշվով (ներկա գներով), GEL 4352.9 4101.3 4675.7 5447.1 5818.1 5987.6 1404.6 1595.1
ՀՆԱ֊ն մեկ շնչի հաշվով (ներկա գներով), USD 2921.1 2455.2 2623.0 3230.7 3523.4 3599.6 802.9 905.0
ՀՆԱ֊ն ներկա գներով, USD 12800.5 10767.1 11636.5 14438.5 15846.8 16139.9 3605.3 4064.1

[14]

Բնակչության եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության միջին եկամուտը մեկ շնչի հաշվով կազմում է 195,2 լարի (2011)։

Ամսական միջին աշխատավարձը կազմում է 568, 7 լարի (2009)։

Սպառողական զամբյուղի արժեքից պակաս եկամուտ ունեցող բնակչությունը 2006 թվականին կազմել է 31%, իսկ 2013 թվականին՝ 11,49%:

Ջինիի գործակիցը 2013 թվականին կազմել է 40,0։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ֊ի ցուցանիշները հետխորհրդային որոշ երկրներում՝ այդ թվում Հայաստանում

Մինչև 20֊րդ դար Վրաստանն ուներ մեծ մասամբ գյուղատնտեսության վրա հիմնված տնտեսություն։

Վրաստանի ժամանակակից տնտեսությունը զարգացել է հիմնականում Սև ծովի տուրիզմի, ցիտրուսային բույսերի, թեյի և խաղողի մշակման, մագնեզիումի և պղնձի հանքագործության, գինու, մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի և տեքստիլ արդյունաբերության շնորհիվ։

Ինչպես հետխորհրդային շատ երկրներ, Վրաստանը նույնպես անցել է տնտեսական սուր անկման միջով 1990֊ական թվականներին, ունեցել գնաճի բարձր մակարդակ և բյուջեի մեծ պակասորդ (դեֆիցիտ)։ 1996 թվականին Վրաստանի բյուջեի պակասորդը բարձրացել է 6.2%֊ով։ Այդ ժամանակ համաշխարհային ֆինանսական հաստատությունները վճռական դեր խաղաց Վրաստանի բյուջետային հաշվարկների մեջ։

Տնտեսապես վերականգնմանը խոչընդոտում էին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական վեճերը և Ասիական ֆինանսական ճգնաժամը 1997 թվականին։ Նախագահ Շևարդնաձեի ղեկավարության տարիներին (1995-2003) կառավարությունը որոշակի առաջընթաց ապրեց՝ կատարելով հիմնական շուկայական բարեփոխումներ․ ազատականացվեց շուկան, ընդունվեց ազգային փոխարժեքը՝ լարին և փոքրացվեց կառավարությունը։

2000֊ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին սկսվեց Վրաստանի տնտեսության բավականին դինամիկ աճը, որի հիմնական գործոններն էին ներքին սպառումը, արտահանման մեծացումը, ներկրման ցածր մրցակցություն ունեցող ոլորտների աճը, ինչպիսիք են շինարարությունը, ծառայությունները, ֆինանսական միջամտությունը, Ռուսաստանի տնտեսական աճը։ 2003 թվականից սկսվեց տնտեսական աճի և երկրում ներդրումների մեծացում՝ կապված Վրաստանում գլխավոր խողովակաշարերի կառուցման հետ։ 2002֊2004 թվականներին արտասահմանյան ներդրումների մեծամասնությունը կենտրոնացած էր տրանսպորտի և շինարարության բնագավառում՝ երկրում խողովակաշարերի տարանցման պատճառով, տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներից դուրս կատարված ներդրումները չնչին էին, իսկ արդյունաբերության մեջ ներդրումները՝ ծայրահեղ ցածր։

2004֊2010 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի նոր կառավարությունը՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, կարողացավ համաձայնության գալ արտաքին օգնության զգալի մեծացման հետ։ 2004֊2006 թվականներին այդ օգնության ծավալը կազմեց մոտավորապես $1,1 մլրդ (Վրաստանի՝ 2004 թվականի ՀՆԱ֊ի 25 %֊ի չափ)։

Ընունվեց հարկային մեծ բարեփոխում՝ 20 հարկերից մնացին 7֊ը։ Բացի այդ, 2004 թվականին տեղի ունեցավ հարկային համաներում։

Աճուրդի հանվեցին երկրի ամենախոշոր կազմակերպությունները՝ Զեստաֆոնի երկաթի ձուլվածքի գործարանը, Չիատուրմարգանեցը, Ռուստավի մետալուրգիական կոմբինատը, Փոթիի նավահանգիստը։ 2007 թվականին Վրաստանի երկաթգիծը վաճառվեց բրիտանական Parkfield Investment կազմակերպությունը, սակայն ավելի ուշ որոշումը չեղյալ համարվեց։

Վրաստանում կատարված արտաքին ներդրումն ըստ տարիների՝

Տարի Չափ (մլն USD)
2000 131.2
2001 109.8
2002 167.3
2003 340
2004 499.1
2005 449.7
2006 1100
2007 2010
2008 1500
2009 658.4
2010 814[15]
2011 1111[16]
2012 865[17]
2013 914[18]
2014 1750[19]
2015 1564[20]

Գործազրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործազրկությունը Վրաստանում մշտական խնդիր է եղել այն պահից, երբ երկիրը անկախություն ձեռք բերեց 1991 թվականին։ Համաձայն Վրաստանի վիճակագրական ծառայությանը՝ գործազրկության մակարդակը 2010 թվականի 16,3%֊ից[21] իջել է և 2011 թվականին կազմել է 15,1%։ 2014 թվականին գործազրկությունը կազմել է 13,7%։

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
Տնտեսապես ակտիվ բնակչություն, հազար 2023.9 2021.8 1965.3 1917.8 1991.8 1944.9 1959.3 2029.1 2003.9 1991.1 2021.5
Աշխատողներ, հազար 1744.6 1747.3 1704.3 1601.9 1656.1 1628.1 1664.2 1724.0 1712.1 1745.2 1779.9
Չաշխատողներ, հազար 279.3 274.5 261.0 315.8 335.6 316.9 295.1 305.1 291.8 246.0 241.6
Գործազրկության տոկոս 13.8 13.6 13.3 16.5 16.9 16.3 15.1 15.0 14.6 12.4 12.0

[22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World GDP Ranking 2015». Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  2. «GDP of Georgia» (PDF). GEOSTAT. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  3. «Gross Output, at current prices». Geostat.ge. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  4. http://data.worldbank.org/indicator/SI.POV.GINI
  5. http://geostat.ge/?action=page&p_id=145&lang=geo
  6. «Export Partners of Georgia». CIA World Factbook. 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Import Partners of Georgia». CIA World Factbook. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «External Debt of Georgia». CIA World Factbook. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  9. United States Department of State, Georgia: Executive Summary, Retrieved: 5 May 2016
  10. Համաշխարհային բանկ, Georgia Արխիվացված 2016-10-06 Wayback Machine, Retrieved: 4 May 2016
  11. Russia Today, Georgia’s reforms please World Bank, 17 June 2007
  12. Transparency International, Corruption Perceptions Index 2015 Արխիվացված 2019-11-13 Wayback Machine, Retrieved: 4 May 2016
  13. European Commission, Georgia, Retrieved: 7 May 2016
  14. «National Statistics Office of Georgia».
  15. Прямые иностранные инвестиции в Грузию в 2010 году составили 814 млн. долларов 24.08.2011 Արխիվացված 2016-03-24 Wayback Machine Грузия-Online
  16. Прямые иностранные инвестиции в Грузию в 2011г. выросли на 37% 16.08.2012 Արխիվացված 2016-04-19 Wayback Machine // RBC.ru
  17. Грузинская экономика в 2012-2013 годах: цифры и тенденции Արխիվացված 2014-03-10 Wayback Machine // ИА REGNUM
  18. http://sputnik-georgia.ru/economy/20140317/216451370.html
  19. http://www.apsny.ge/2015/eco/1439852233.php
  20. http://www.apsny.ge/2016/eco/1471308614.php
  21. «GeoStat.Ge». Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  22. http://geostat.ge/index.php?action=page&p_id=146&lang=eng. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]