Հարավային Օսիա
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Օսիա (այլ կիրառումներ)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Хуссар Ирыстон (օսերեն) Южная Осетия (ռուսերեն) სამხრეთი ოსეთი (վրացերեն) Հարավային Օսիայի Հանրապետություն
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Հարավային Օսիայի հիմն |
||||||
|
Հարավային Օսիայի քարտեզը
|
||||||
|
Հարավային Օսիա (կանաչ) և Եվրոպա (մոխրագույն)
|
||||||
| Մայրաքաղաք | Ցխինվալ |
|||||
| Պետական լեզու(ներ) | օսերեն, ռուսերեն | |||||
| Կառավարում | Հանրապետություն | |||||
| - | Նախագահ | Էդուարդ Կոկոյտի | ||||
| - | Վարչապետ | Բորիս Չոչիև | ||||
| Անկախություն Վրաստանից (չի ճանաչված Վրաստանի կողմից) | ||||||
| - | հռչակում | նոյեմբերի 28, 1991 | ||||
| - | ճանաչում (Ռուսաստանից) | օգոստոսի 26, 2008 | ||||
| - | ճանաչում (Նիկարագուայից) | սեպտեմբերի 3, 2008 | ||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 3,900 կմ² 1,506 մղոն² |
||||
| Բնակչություն | ||||||
| - | 2000 նախահաշիվը | 70,000 | ||||
| - | Խտություն | 18 /կմ² /մղոն² |
||||
| Դրամական միավոր | ռուսական ռուբլի (RUB) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+3) | |||||
Հարավային Օսիան (օսերեն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստոն; վրացերեն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերեն՝ Южная Осетия, Յուժնայա Օսետիյա) հանրապետություն է հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Նա ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թ. Հարավային Օսիայի պատերազմից հետո Հ. Օսիայի կառավարությունը կառավարում է երկիրը ամբողջությամբ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կլիման, ռելիեֆը
Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության(Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը 700-900 մետր բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի ավելի քան 90%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները՝ 500-1000 մմ են։
[խմբագրել] Գետերն ու լճերը
Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա, ունեն հիդրոէներգետիկ զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։
[խմբագրել] Բնակչություն
Բնակչության մեծ մասը (64,3%) կազմում են օսերը, վրացիները կազմում են 25%, ռուսները՝ 2,8%, հայերը՝ 1,5%, հրեաները՝ 0,9%, այլ ժողովուրդները կազմում են 5,8%։ (Ըստ 2008 թվականի տվյալների)
1990-ականների սկզբին կոնֆլիկտի պատճառով մեծ թվով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ հատկապես Հյուսիսային Օսեթիա։ 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտության արդյունքում վրացի բնակշության 80%-ը (15 հազար մարդ) և օս բնակչության 70%-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009-ի տվյալների Հարավային Օսեթիայի բնակչության 80%-ը կազմում են օսերը։
[խմբագրել] Կրոնը
Մինչև 1991 թվականը Հարավային Օսեթիայում չկար պաշտոնապես գործող ոչ մի եկեղեցի։ 1990-ականների վերջին տեր Գեորգիի կողմից բացվել են 10 ռուսական ուղղափառ վանքեր։
2008 թվականին գործում էր հայ առաքելական եկեղեցի։ Հարավային Օսեթիան պաշտոնապես գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցու տարածքում։ Շրջանում կան մի շարք հին, չգործող եկեղեցիներ, որոնք հիմնականում վերագրվում են Վրաստանի «Ոսկեդարին»՝ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակաշրջանին (10-13դդ.)։ 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում եկեղեցիներից մի քանիսն ավերվեցին։ Ավերվեց Նիկոզի գյուղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։
[խմբագրել] Տես նաև
|
||||||||||||||
|
|
|
|---|---|
| Անկախ պետություններ | Ադրբեջան1 | Արևելյան Թիմոր | Աֆղանստան | Բանգլադեշ | Բահրեյն | Բրունեյ | Բութան | Եմեն | Թաիլանդ | Թուրքմենստան | Թուրքիա 1| Իսրայել | Ինդոնեզիա | Իրան | Իրաք | Լաոս | Լիբանան | Հյուսիսային Կորեա | Հարավային Կորեա | Հայաստան1 | Հորդանան | Հնդկաստան | Ղրղզստան | Ճապոնիա | Մալազիա | Մալդիվներ | ՄԱԷ | Մոնղոլիա | Մյանմա | Վիետնամ | Վրաստան1 | Կիպրոս | Ղազախստան1 | Նեպալ | Շրի Լանկա | ՉԺՀ | Պակիստան | Ռուսաստան1 | Սաուդյան Արաբիա | Սինգապուր | Սիրիա | Տաջիկստան | Ուզբեկիստան | Կամբոջա | Քաթար | Քուվեյթ | Օման | Ֆիլիպիններ |
| Մասամբ ճանաչված պետություններ | Աբխազիա1 | Հարավային Օսեթիա1 | Հյուսիսային Կիպրոս | Թայվան | Պաղեստին |
| Չճանաչված պետություններ | Արցախ 1 |
| Այլ չճանաչված պետական կազմավորումներ | Վազիրիստան | Շան |
| 1Մասամբ գտնվում են Եվրոպայում ըստ տարբեր բնույթի դասակարգումների | |