Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ցխինվալ)
| Ցխինվալի Սուրբ Աստվածածին եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Հոգևոր կարգավիճակ | գործում է որպես ուղղափառ |
| Ներկա վիճակ | բավարար |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Հիմնադրված | 1718 |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, ի սկզբանե հայկական եկեղեցի Վրաստանի Հանրապետության[1] Ցխինվալ քաղաքում: Այժմ եկեղեցին գործում է որպես ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցուն այլևս չի պատկանում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Համաձայն եկեղեցու հարավային ճակատում ագուցված սալիկի 10 տողով փորագրված վրացագիր արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1718 թվականին[2]: Ըստ այդ արձանագրության հայտնի է եկեղեցու կառուցման ժամանակը և երեցփոխնեի անունները՝ Գեորգու որդիներ Կայխոսրոն և Պարսադանը և Կայխոսրոի որդի Գիվին[3]: Հետագա տասնամյակներին, այն է՝ շուրջ մեկ դար եկեղեցու գործունեությանը վերաբերող տվյալներ հայտնի չեն:
1849 թվականին Ցխինվալի հայերը, որ կազմում էին շուրջ 100 տուն, ունեին «... եկեղեցի գմբեթաձև, երկուս քահանայս՝ անտեղեակս լեզուի Հայոց...[2]»: 1860 թվականին 2140 ռուբլի ծախսով նախատեսվում էին մի շարք նորոգումներ[2]:1866 թվականին եկեղեցու երեցփոխ Սաղինո Մուրադյանցը հոգևոր իշխանություններին ներկայացրել էր անհրաժեշտ նոր նորոգումների ծախսի նախահաշիվը (771 ռուբլի): Մասնավորապես այդ անգամ էլ ծրագրվում էր կղմինդրով ծածկել տանիքը և սվաղել վնասված որմերը[2]: 1884 թվականի համար ևս վկայված է, որ ցխինվալաբնակ հայերը «... մի փոքր ուսումնարան և շքեղ եկեղեցի ունեին...»[4]
Հերթական նորոգությունն իրականացնելու նպատակով դրամական միջոցների հանգանակում սկսելու թույլտվություն ձեռք բերելու համար 1913 թվականին հոգաբարձուների նորընտիր կազմը (Ստեփան Ղվիթիսծղալոբյան, Օհանյանց, Լևոն Խախանյանց և Բարսեղ Յարալյանց) գրագրություն են սկսել: Անհրաժեշտ գումարը կազմում էր 1728 ռուբլի 63 կոպեկ[5]:
1822 թվականին եկեղեցում քահանայագործել էր Դավիթ Յարալյանցը, իսկ 1847-ին եկեղեցու երեցփոխ է հիշվում Սիմեոն Մելքոնյանցը[2]:
[խմբագրել] 2008 ոգոստոս
2008 թվականի 7-ից 8-ի գիշերը Ցխինվալի ճակատամարտի ընթացքում անմիջապես տաճարը քիչ է վնասվել, ճեղքվածքների մեջ էր միայն հիմքը, իսկ եկեղեցուց 15 մետր հեռավորության վրա ուղիղ հարվածով քանդված են եղել օժանդակ սենյակնեը, ինչպես նաև կառույցների վերնամասերը[6][7]
[խմբագրել] Ճարտարապետություն
Եկեղեցին պատկանում է գմբեթավոր տիպին: Կառուցվել է աղյուսից: Ճակատային պատերի որմածքի մեջ մեծ խաչեր են տեղադրված, իսկ տաճարի գմբեթի կամարները ստեղծում են նրա վառ տեսքը:
[խմբագրել] Եկեղեցական-ծխական դպրոց
1868 թվականին եկեղեցուն կից բացվել էր ծխական դպրոցը: Վերջինիս նշանակությունը խիստ մեծ էր ցխինվալաբնակ վիրախոս հայերի շրջանում[2]: Դպրոցն առանձնապես ծաղկեց 1877-ից հետո, երբ նրան հոգաբարձու նշանակվեց Հովհաննես Մեբրնությանցը[8]:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Այդ տարածքը այժմ գտնվում է մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության վերահսկման տակ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 60:
- ↑ Տեսչական ակտ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև տեղի ունեցած զինված հակամարտության գոտում (ռուս.)
- ↑ «Նոր Դար», 1884, թիվ 20, էջ 2
- ↑ Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 11782, թերթ 1
- ↑ Գնդակահարված պատմություն: Հարավային Օսիայում հաշվել են մշակութային կորուտները (ռուս.)
- ↑ Սուրբ Աստվածածին տաճարը (ռուս.)
- ↑ «Մշակ», 1877, թիվ 16
|
||||||||||||||