Վախթանգ Գորգասալ
Վախթանգ Ա Գորգասալ (վրաց.՝ ვახტანგ I გორგასალი) (շուրջ 440 — 502 կամ 522), Քարթլիի (Վիրք) թագավոր։
Բովանդակություն |
Վախթանգ Գորգասալ [խմբագրել]
Վախթանգ Գորգասալ ծնվել է V-րդ դարի կեսերին, մահացել 502թ.: Վրաց թագավոր, քաղաքական գործիչ, ռազմական առաջնորդ: Գորգասալը միշտ կրել է գայլի գլուխ հիշեցնող մի սաղավարտ (կամ դրա վրա պատկերված է եղել գայլ կամ գայլի գլուխ): Այդ պատճառով պարսիկները նրան կոչել են Գորգասալ, որ թարգմանաբար նշանակում է Գայլագլուխ:
Կենսագրություն [խմբագրել]
Վախթանգ Գորգասալը Խոսրովյան Միհրդատ թագավորի որդին էր: Երիտասարդ տարիքում դարձել է թագավոր: Պայքարել է թագավորական իշխանության ամրապնդման համար: Վախթանգ Գորգասալը երկարատև պայքար է մղել Սասանյանների դեմ Քարթլիի անկախության համար: 482-ին ապստամբություն է բարձրացրել և օգնություն է խնդրել հոներից ու հայերից:Հոները մերժել են, իսկ հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, եկել է օգնության: Հայ-վրացական միացյալ ուժերի և պարսիկների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Ճարմանայնի դաշտում:Մարտը շահել են պարսիկները վրացի իշխանների դավաճանության պատճառով:Վախթանգը շարունակել է պայքարը և զոհվել մարտում ստացած ծանր վնասվածքից:Վրաստանում Վախթանգ Գորգասալը համարվում է կիսաառասպելական ազգային հերոս:
Պատանեկություն [խմբագրել]
Ըստ որոշ աղբյուրների` 442 թվականին է ծնվել Վրաստանի գահաժառանգ Վախթանգ Միհրդատին: 449-ին վախճանվում է Միհրդատ թագավորը, երբ Վախթանգը 7 տարեկան էր: Ծանր ժամանակների մեջ է ընկնում այրի Սանդուխտ թագուհին: Նրա հայրը` Բառզաբոդը, Բարդա (Աղվանից Պարտավ) քաղաքի գլխավորն էր: Նա դավաճանությամբ անցել էր պարսիկների կողմը: Վրաստանում սկսվեց քրիստոնեության ճնշումը: Թագուհու դստեր ամուսինն էլ իր հերթին էր ձգտում թագավորական գահին տիրանալ ու սրտի խորքում ատելություն տածում թագաժառանգի հանդեպ: Սանդուխ թագուհին լավ էր ճանաչում իր փոսային ու վերջինիս մտադրությունը խափանելու նպատակով մեկնում է Պարտավ: Սանդուխտը հայտնում է հորը փեսաի մտադրության մասին ու խնդրում` աջակցել Վախթանգի գահակալմանը: Բարզաբոդն ընդառաջեց Սանդուխտին`պայմանով, որ Մցխեթում կառուցվեն ատրուշաններ և մարդիկ դառնան զրադաշտական կրոնին: Այլընտրանք չունենալով` թագուհին համաձայնվում է: Մցխեթ եկան մոգեր, ովքեր մարդկանց կաշառելով տարածում էին իրենց կրոնը, որի պաճառով բազմաթիվ քրիստոնյա վրացիներ դարձան մազդեզական: Այդ շրջանում վրաց քրիստոնյա համայնքի առաջնորդ նշանակվում էին պարսիկները: Պարսից կրոնն այն աստիճան էր թափանցել Վրաստան, որ անգամ եպիսկոպոսն ինքը միայն արտաքնապես էր քրիստոնյա, իսկ գաղտնաբար քարոզում էր մազդեզական կրոնը: Այդպիսով շատերին ներքաշեց դեպի պարսից հավատքը: Որոշ ժամանակ Բառզաբոդի իշխանական դիրքերը սկսեցին թուլանալ: Պարսիկների նշանակված եպիսկոպոսը վտարվեց Պարտավից: Սանդուխտ թագուհին օգտվելով առիթից` Կոստանդնուպոլսից հրավիրեց Միքայել վարդապետին: Նա ձեռնադրվեց Մցխեթի եպիսկոպոս: Միքայելը եռանդուն մարդ լինելով` արագորեն վերահաստատեց քրիստոնեությունը վրաց աշխարհում: Բայց պարսկական կողմը շարունակում էր պայքարել Մցխեթի համար: 451 թվականին հյուսիսից դուրս եկան Օսերը, ավերածություններ գործեցին վրաց տարածքներում, գերեվարեցին պատանի Վախթանգին ու Միհրանդուխտին: Օսերն այստեղից անցան Ռանսա ու Մովականս` կոտորելով ու գերեվարելով բնակչությանը, ապա Դարբանդի (Ճորա պահակ) դռնով վերադարձան իրենց տարածքներ: Այդ ընթացքում բյուզանդացիներն ավելի ամրապնդեցին իրենց դիրքը վրաց հողում: Արդեն նախկինում Կլարջեթին (Կղարջք) գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության տակ: Իսկ այժմ էլ Մարկիանոս կայսրը լեգեոններ մտցրեց Աբխազիա: Ապա ներխուժեցին Էգրիս ու հասան մինչև Գոջնդի ամրոց:
Թբիլիսիի հիմնադրումը [խմբագրել]
Վախթանգ Գորգասալն է հիմնադրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Դրա մասին պահպանվել է մի ավանդազրույց: Ըստ դրա` մի անգամ որսի ժամանակ Վախթանգը գտել է տաք աղբյուր և որոշել այդտեղ քաղաք կառուցել: «Թբիլիսի» բառը կազմված է «թբիլի»`տաք և «սի»`ջուր բառերից: Վախթանգը երազել է մայրաքաղաքը Մցխեթ քաղաքից Թբիլիսի տեղափոխելու մասին, սակայն դա իրականացրել է նրա որդի Դաչին: