Սամթավիսի (վրաց.՝ სამთავისი), ճարտարապետական հուշարձան՝ տաճար, Վրաստանում, Գորիից 30 կմ արևելք։ Կառուցվել է 1030 թվականին (ճարտ․ Իլլարիոն Սամթավնելի)։ Թմբուկը և արևմտյան ճակատը վերականգնվել են XV դարում։ Խաչաձևգմբեթավոր է։ Արևելյան ճակատի հարդարանքը՝ բեկվածքավոր գոտի, որ վերին մասում կազմում է խաչ, ավելի ցած՝ երիզում գլխավոր լուսամուտի լայն շրջակալը, նրանից ներքև՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ, վրացական ճարտարապետության մեջ զարդանախշված դեկորի կիրառման առաջին օրինակն է։ Ներսում պահպանվել են XVII դարիորմնանկարի հետքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 157)։