Աննա Աբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Աբաշիձե
վրաց.՝ ანნა აბაშიძე
Վրաց թագուհի
ԻշխանությունՎրաստան
Ծնվել է՝1730
Մահացել է՝1749
Ազգությունվրացի
Հայրprince Zaal Abashidze?[1]
ՄայրNN Mkheidze?[1]
ԵրեխաներԳեորգի XII և Thamar Bagrationi of Georgia?

Աննա Աբաշիձե (վրաց.՝ ანნა აბაშიძე, 1730 - 1749, դեկտեմբերի 7), վրացի արքայադուստր Աբաշիձե ընտանիքից, Կախեթի թագուհին որպես Հերակլ II կին, ում հետ ամուսնացել է 1745 թվականին։ Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Աննան ծնվել է 1730 թվականին Իմերեթի թագավորության ազնվական ընտանիքներից մեկում։ Հայրը եղել է արքայազն Զաալ Աբաշիձեն։ Ունեցել է երկու եղբայր՝ Յոհանը և Սիմոնը։ Վերջինս եղել է Մարնեուլի կառավարիչը (մոուրավի

1745 թվականին Աննան ամուսնացել է Հերակլ II հետ և դարձել նրա 2-րդ կինը։ Հերակլ II առաջին կինը եղել է կամ Կատևան Օրբելիանին, որից Հերակլ II բաժանվել է, կամ Կատևան Փխեիձեն, ով մահացել է վատ հիվանդությունից 1744 թվականին։ Աննայի և Հերակլի ամուսնությունը կազմակերպել է Հերակլ II մայրական մորաքույրը, արքայադուստր Անուկան, ով ամուսնացած է եղել Աբաշիձե ընտանիքի անդամներից մեկի հետ։ Հարսանիքը սկզբում նշել են Անուկայի Քվիշխեթի առանձնատանը, ապա Հերակլ II հայրական տանը՝ Թբիլիսիում։ Աննան մահացել է Թբիլիսիում, 19 տարեկան հասակում։ Թաղված է Մցխեթի Սվետիցխովելի տաճարում։ 1950 թվականին Հերակլ II ամուսնացել է 3-րդ անգամ Դարեջան Դադիանի հետ[2][3][4]։

Հերակլը և Աննան ունեցել են 3 երեխա[2][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 Javakhishvili, David (2011–2012). «მეფე ერეკლე II-ის მეუღლეები» [The Spouses of King Erekle II] (PDF). Georgian Source Studies (English summary) (Georgian). XIII–XIV: 90–96. ISSN 1987–9563. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite journal}}: Check |issn= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Dumin, S.V., ed. (1996). Дворянские роды Российской империи. Том 3. Князья [Noble families of the Russian Empire. Volume 3: Princes] (Russian). Moscow: Linkominvest. էջ 69.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Montgomery, Hugh, ed. (1980). Burke's Royal Families of the World, Volume 2. London: Burke's Peerage. էջ 66. ISBN 0850110297.