Մառնեուլը (վրացերեն՝ მარნეული) քաղաք է Վրաստանի Հանրապետության հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը:
Մառնեուլի Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է: Մինչև 1952 թգականը բնակավայրը կրում էր Սարվանի (վրացերեն՝ სარვანი; ադրբ. Sarvan) անվանումը: Քաղաքի կարգավիճակը ստացել է 1964 թվականին: Իսկ 2008 թվականի օգոսոտսի 8-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման էին ենթարկել քաղաքի օդանավակայնը, ինչի արդյունքում զոհվել էր 3 մարդ[1]:
Ըստ 1989 թվականի համախորհրդային մարդահամրի տվյալների Մառնեուլ քաղաքում բնալվում էր 27 557 մարդ[2]: Ըստ Վրաստանի Կառավարության պաշտոնական տվյալների քաղաքի բնակչությունը 2006-ին կազմում էր 20,1 մարդ, որոնցից 83,1 % ադրբեջանցիներ են[3]: Նաև Մառնեուլի մոտակայքում գտնվում է մի քանի հայկական գյուղ:
Մառնեուլում գործում է մի քանի փոքր ձեռնարկությունենր՝ պահածոնների գործարան, պանրի և ձեթի գործարան, արդուզարդի ֆաբրիկա և երկաթբետոնե արտադրանքի գործարան:
[խմբագրել] Ոչ-կառավարական կազմակերպություններ
Քաղաքում գործում են հետևյալ ոչ-կառավարական կազմակերպությունները՝
- «Ադրբեջանցիների մշակութային կենտրոն»
- «Գեյրյաթ»
- «Երիտասարդական կենտրոն»
- «Մառնեուլի համայնաքային ռադիո»
[խմբագրել] Ծանոթագրություններ