Գեորգիևսկ
| Քաղաք
Գեորգիևսկ
Георгиевск
|
Գեորգիևսկ (ռուս.՝ Георгиевск), քաղաք Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում 72,000 բնակչությամբ:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Քաղաքը հիմնվել է 1777 թվականին որպես Գեորգիևյան բերդ:
1783-ին այստեղ Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել է Գեոևգիևսկի պայմանագիրը , ըստ որի վրաց Իռակլի II-ը ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը:
1786-ին Գեորգիևսկը ստացավ քաղաքի կարգավիճակ: XIX դարի վերջում քաղաքում առաջանում են տոնավաճարներ:
1920-ական թվականներին քաղաքը դառնում է Հյուսիսային Կովկասի խոշոր արդյունաբերական և առևտրական կենտրոններից մեկը, կառուցվում են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ:
1942 թ. օգոստոսի 9-ից մինչ 1943թ. հունվարի 10-ը գտնվում է գերմանական օկկուպացիայի մեջ:
1960-70-ականներին Ստավրոպոլի երկրամասի խոշորագույն մեքենաշինական կենտրոնն է:
Քաղաքը տարբեր ժամանակահատվածներում հաճախել են Ալեքսանդր Պուշկինը, Միխաիլ Լերմոնտովը, Լև Տոլստոյը, Մակսիմ Գորկին, Պյոտր Բագրատիոնը, Նիկոլայ Ռաևսկին, Ալեքսեյ Երմոլովը, Ալեքսանդր Սոլժենիցինը:
Գեորգիևսկում այժմ գործում են‘ 8 միջնակարգ և 1 գիծերօթիկ դպրոցներ, գիմնազիա, 5 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, ԲՈՒՀ-երի 15 մասնաճյուղ (ավելի քան 10,000 ուսանող), Մշակույթի տուն, Ժողովրդական թատրոն, թանգարան, 2 զբոսայգի, 2 կինոթատրոն (Ավրորա, Բերյոզկա), 2 ՈՒւղղափառ և 2 Հայ Առաքելական Եկեղեցիներ, 3 շուկա. Տպագրվում է 4 ռուսալեզու և 1 հայալեզու թերթեր:
Արդյունաբերություն [խմբագրել]
Քաղաքում գործում են հետևյալ ձեռնարկությունները‘
- Գործարաններ - կաշվի, մեխի, շինարարական քարի, ասֆալտի, հատուկ գործիքների, կաթի, գինու, գարեջրի, սպիրտի, պահածոների, մորթիների, ալյուրաղած
- Ֆաբրիկաներ - կարի, կոշիկի, Heinz (մանկական սնունդ)
- Կոմբինատներ - թռչնաբուծական, մսի
Տրանսպորտ [խմբագրել]
Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է 27 կիլոմետր հեռավորության վրա, Մինվոդի քաղաքում: Ավտոկայարանից ավտոբուսներով և երթուղային տաքսիներով կարելի է մեկնել Պյատիգորսկ (օրական 80 ավտոբուսային և 150 երթ.տաքսիների ռեյս, ուղեվարձը‘ 40-50 ռուբլի), Մինվոդի (15 ռեյս 40 ռուբլի ուղեվարձով), Բուդյոնովսկ (15 ռեյս) և մոտակա այլ քաղաքներ: Երկափուղային կայարանը աշխատում է շուրջօրյա: Գնացքներով կապվաշ է Մինվոդի (օրական 7 գնացք), Բուդյոնովսկ (օրական 2) և Պռոխլադնի (օրական 5) քաղաքների հետ: Քաղաքային տրանսպրտը ներկայացնում են երթուղային տաքսիները: Աշխատւմ են ժամը 5:30 մինչ 23:00: Քաղաքի սահմաններում ուղեվարձը կազմում է 9 ռուբլի:
Ազգային պատկանելիություն [խմբագրել]
- Ռուսներ - 69,1%
- Հայեր - 24,8%
- Ուկրաինացիներ - 1,4%
- Կորեացիներ - 0,7%
- Հրեաներ - 0,4%
Գրականություն [խմբագրել]
- Георгиевск и Георгиевский район. Путеводитель. «Картинформ, 2004».
- Георгиевск, географо-краеведческое описание города. Елисеев А. В. Георгиевск, 2005