Աբխազերեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբխազերեն (աբխ.` аҧсуа бызшәа [apʰswa bɨzʃʷa], аҧсшәа [apʰsʃʷa], վրացերեն` აფსუა ბჷზშоა), աբխազների լեզուն, տարածված է Աբխազիայում և Թուրքիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում (Հորդանան, Սիրիա, Իրաք), Ռուսաստանում և Արևմուտքում։ «Բարեկամ» է համարվում աբազիներեն, ադիգերեն (չերքեզերեն) և ուբիխերեն (վերջինս համարվում է մահացած լեզու) լեզուներին։