Աջարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աջարներ (վրաց.՝ აჭარლები - աճարլեբի, աճարելի), վրացիների էթնիկ խումբ, ովքեր բնակվում են Աջարիայում։

Խոսում են վրացերեն։ Թուրքական տիրապետության ժամանակ (16-րդ դար - 1878 թվական) հարկադրված են եղել ընդունել իսլամ (մինչ այդ քրիստոնյաներ էին)։ Չնայած բռնի թուրքացման քաղաքականությանը, աջարները պահպանել են ազգային ինքնագիտակցությունը, մայրենի լեզուն, մշակույթի և կենցաղի ինքնատիպ ձևերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 522
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջարներ» հոդվածին։