Իլյա Ճավճավաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ճավճավաձե (1837-1907)

Իլյա Ճավճավաձե (վրացերեն` ილია ჭავჭავაძე, 1837 - 1907), Վրաստանի 19-րդ դարի երկրորդ կեսի գաղափարական առաջնորդներից, հրապարակախոս, բանաստեղծ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Ակակի Ծերեթելիի հետ միասին), վրաց եկեղեցու սուրբ։

Ծնվել է Կախեթի Ղվարելի գյուղում, մեծահարուստ ֆեոդալի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1848-51 թթ. ուսանել է Թբիլիսիի մասնավոր պանսիոններից մեկում, 1852-56 թթ.` Թբիլիսիի գիմնազիայում, իսկ 1857-61 թթ.` Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 4-րդ կուրսի դասընթացները կիսատ թողնելով` վերադարձել է հայրենիք և մինչև 60-ական թթ.-ի վերջը աշխատել արդարադատության բնագավառում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և ամբողջովին նվիրվել գրական, հասարակական, քաղաքական և կուլտուր-լուսավորական գործունեության։

1906-ին ընտրվել է պետական խորհրդի անդամ, հարել դեպուտատներ ձախ թևին։

Սպանվել է 1907-ին` ցարական ինքնակալության պահնորդական բաժանմունքի գործակալների կողմից։[1]

Ճավճավաձեն և հայերը [խմբագրել]

Ճավճավաձեն հայտնի էր իր ընդգծված հակահայկական կեցվածքով, որն իր արտացոլումն է գտել 1902թ. հրատարակված «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածում: Իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում վերատպում էր Վ. Վելիչկոյի հայատյաց ակնարկները:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (1983) Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 414։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Commons-logo.svg