Ակակի Ծերեթելի
Ակակի Ծերեթելի (վրացերեն` აკაკი წერეთელი, 1840, հունիսի 9 - 1915, հունվարի 26), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Իլյա Ճավճավաձեի հետ միասին)։
Ծնվել է Սաչխերի շրջանի Սխվիտոր գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և ռուսերեն գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850-ին ընդունվել է Քութայիսի նահանգական գիմնազիա։ 1859-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր հաճախել համալսարանի արևելյան լեզուների (հայ-վրացական բաժին) դասընթացներին։
Ուսանողական տարիներին ծանոթացել է Տարաս Շևչենկոյի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմկերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862-ին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և պարբերական մամուլի զարգացման գործում։
Ակակի Ծերեթելին գրել է նաև մի շարք պոեմներ` «Թոռնիկե Էրիսթավի», «Պատարա Կախի», «Թամար ցբիերի», «Դաստիարակը» և այլն։ Վրացական արձակը հարստացրել է «Բաշի աչուկ» պատմական վիպակով և «Իմ կյանքը» ինքնակենսագրական երկով։[1]
Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունը[խմբագրել]
Ծերեթելին ունի բանաստեղծություն, որը վերաբերվում է Գաբրիել Սունդուկյանին: Բանաստեղծությունը թարգմանել է Գեղամ Սարյանը:[2]