Վախթանգ VI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ VI
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1675(1675-09-15) կամ 1675[1]
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլիի թագավորություն
Մահացել էմարտի 26, 1737(1737-03-26) կամ 1737[1]
Մահվան վայրԱստրախան, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԱստրախան
ՔաղաքացիությունՎրաստան
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունբանաստեղծ և պատմաբան
ԱմուսինRusudan of Circassia?
Ծնողներհայր՝ Levan of Kartli?, մայր՝ princess Tuta Gurieli?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան
ԵրեխաներԲաքար III, Թամար Բագրատիոնի, Վախուշտի Բագրատիոնի, Prince George of Kartli?, Princess Ana of Kartli?, Princess Tuta of Kartli? և Prince Paata of Kartli?
Ստորագրություն
Изображение автографа
 Vakhtang VI Վիքիպահեստում

Վախթանգ VI (վրաց.՝ ვახტანგ VI, սեպտեմբերի 15, 1675(1675-09-15) կամ 1675[1], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - մարտի 26, 1737(1737-03-26) կամ 1737[1], Աստրախան, Ռուսական կայսրություն), Քարթլիի փոխարքա (1703-1714), ապա թագավոր (1716-1724

Պայքարել է կենտրոնական իշխանության ուժեղացման համարː Փորձել է վերացնել երկրում արմատացած իրանաղզլբաշական կարգերը, վերականգնել վրացական ազգային կարգն ու սովորույթները, զարկ է տվել գյուղատնտեսության զարգացմանը, առևտրական ճանապարհների կառուցմանը, սահմանել պետական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնք իրենց արտահայտությունն են գտել նրա կազմած «Դաստուրլամալի»-ում (պետական կառավարման վերաբերյալ կարգադրությունների ու հրահանգների ժողովածու)ː Նա կազմել է նաև վրացական ֆեոդալական իրավունքի օրենսգիրք (Վախթանգի օրենքներ)ː

Նրա նախաձեռնությամբ 1709 թվականին Թիֆլիսում հիմնադրվել է վրացական առաջին տպարանը, որտեղ 1712 թվականին առաջին անգամ տպագրվել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը»՝ Վախթանգ VI-ի գիտական մեկնաբանություններովː Նրա օրոք մեծ աշխատանք է տարվել վրացական տարեգրությունների խմբագրման ու կազմման (կազմել է նոր «Քարթլիս ցխովրեբան») ուղղությամբː Արտաքին քաղաքականության ասպարեզում Վախթանգ VI-ը կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը, կապ հաստատել Պետրոս I-ի հետ, որը խոստացել էր կազմակերպել հայ-վրացական պետություն՝ Ռուսաստանի հովանու ներքոː 1722 թվականի գարնանն ու ամռանը Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Վախթանգ VI-ի հետ Գանձակում և Թիֆլիսում, ստեղծվել է հայ-վրացական զինակցությունː

1722 թվականի սեպտեմբերի 22-ին Գանձակի մոտ համախմբվել է Վախթանգ VI-ի 30 հազարանոց և Եսայի կաթողիկոսի 10 հազարանոց «ընտիր և սպառազեն» զորքըː Նրանք սպասում էին ռուսական զորքերին, որոնք 1722 թվականի օգոստոսին արդեն մտել էին Դերբենդ և պատրաստվում էին շարունակել արշավանքը Իրանի Կասպյան ծովեզերքը գրավելու համարː Սակայն ռուսական զորքի հետ հանդիպումը տեղի չունեցավ՝ ռուսական արշավանքի անսպասելի ընդհատման պատճառովː

Շահ Թահմազ II-ը Վախթանգ VI-ին մեղադրեց պետական դավաճանության մեջ և 1722 թվականի վերջին զրկեց նրան Քարթլիի վալիի և Անդրկովկասում իրանական զորքերի ընդհանուր զորահրամանատարի իրավունքներիցː Վախթանգ VI-ը ստիպված թողեց Վրաստանը և ընտանիքով ու մեծ շքախմբով (1200 մարդ) անցավ Ռուսաստանː Գրել է բանաստեղծություններ, եղել է թարգմանիչ և բառարանագիրː Մահացել է Աստրախանումː

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։