Վաժա Փշավելա
Վաժա Փշավելա (վրացերեն` ვაჟა-ფშაველა, 1861 - 1915), վրացի բանաստեղծ, արձակագիր։
Ծնվել է Վրաստան Փշավի (ՎԽՍՀ Դուշեթի շրջան) Չարգալ գյուղում, քահանայի ընտանիքում։ Գրել-կարդալ սովորել է հորից։ 1877-ին ընդունվել է Թբիլիսիի ուսուցչական սեմինարիա, երկու տարի անց տեղափոխվել է Գորի և ուսումը շարունակել նույնատիպ հաստատությունում։ Գորիում ուսումնասիրել է ռուս և համաշխարհային գրականություն, իրավաբանություն, փիլիսոփայություն և այլն։ 1883-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր հաճախել իրավաբանական ֆակուլտետի դասընթացներին։ Շատ չանցած, նյութական պայմանների թելադրանքով հեռացել է համալսարանից և վերադառնալով հայրենիք` զբաղվել ուսուցչությամբ։ 1888-ին մշտական բնակություն է հաստատել Չարգալում։ 1881-ին տպագրվել են նրա քնարաշունչ պատմվածքներն ու գողտրիկ ոտանավորները, 1886-ին` բանաստեղծությունների առաջին ժողովածուն։
Վաժա Փշավելան ավելի քան 80 պոեմների հեղինակ է, որոնցից ուշագրավ են` «Բախտրիոնին», «Օձակերը», «Հյուրն ու տանտերը», «Ալուդա Քեթելաուրին», «Գոգոթուր և Ափշինան»։ Վրաց դասական արձակի լավագույն նմուշներից են նաև նրա պատմվածքները։
Վախճանվել է Թբիլիսիում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1983) Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 414-415։