Փարվանա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարվանա (այլ կիրառումներ)
Փարվանա
ფარავანი

'
41°26′29″ հս․. լ. 43°48′55″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Վրաստան Վրաստան
Վարչատարածքային բաժանում Նինոծմինդայի մունիցիպալիտետ
Ավազանի մակերեսը 37,5 կմ²
Ամենամեծ խորությունը 3,3 մ
Միջին խորությունը 2,2 մ
Փարվանա լիճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Փարվանա լիճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Վիքիպահեստում

Փարվանա (վրաց. ფარავანი), լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա[1]։ Վրաստանի ամենամեծ լիճն է։

Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ։ Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։

Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 173 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարվանա լիճ» հոդվածին։