Գիտությունը Վրաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Գիտությունը Վրաստանում ունի դարավոր պատմություն։ Դեռ նախաքրիստոնեական շրջանում՝ 3-րդ դարի երկրորդ կեսին, Վիրքին հարող Կոլխիդայում հիմնվել էր հռետորական բարձրագույն դպրոց՝ Կոլխիդական ակադեմիան։ Քրիստոնեությունը պաշտոնական կրոն դառնալուց հետո վանքերին ու եկեղեցիներին կից բացվել են տարբեր տիպի դպրոցներ։

Կրթական գործը վերելք է ապրել 11-12-րդ դարերում, երբ հիմնադրվել ու Կովկասում որոշիչ դեր էր խաղում Բագրատիոնիների գլխավորած Վրացական թագավորությունը։ Այդ շրջանում են գործել Գելաթի և Խալթոյի ակադեմիաները և այլ ուսումնական հաստատություններ։ Այնուհետև, օտար նվաճողների տիրապետության շրջանում (մոնղոլական տիրապետություն, թուրքական ու պարսկական ավերածություններ), լուսավորությունը անկում է ապրել։

Միայն 17-րդ դարի երկրորդ կեսից որոշ պայմաններ են ստեղծվել երկրի տնտեսական և քաղաքական կյանքի աշխուժացման համար։ Արևելքի նկատմամբ արևմտյան տերությունների հետաքրքրության աճի շնորհիվ արտասահմանում» հրատարակվել են վրացերեն այբբենարաններ ու դասագրքեր։

18-րդ դարի երկրորդ կեսին բացվել են Թիֆլիսի (1755) և Թելավի (1782) սեմինարիաները։

1990 թվականին գիտության զարգացման վրա արված ծախսը կազմել է Վրաստանի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,2 %-ը, իսկ 1995 թվականին՝ 0,1 %։ Այդ ցուցանիշը պահպանվել է 2003 թվականին։

1991-2003 թվականներին գիտատեխնիկական ոլորտում աշծատողների թիվը կազմել է 17 800 մարդ՝ նախկին 33 100 մարդու փոխարեն, գիտահետազոտողների թիվը՝ 11 500՝ նախկին 23 100 մարդու փոխարեն։ 2003 թվականին Վրաստանի գիտական կազմակերպությունների թիվը հասել էր 120-ի[1]։

Բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1930-ական թվականներին մաթեմատիկայի և մեխանիկայի գծով ուսումնասիրությունները կատարում էին Նիկոլայ Մուսխելիշվիլին (առաձգականության տեսություն և մաթեմատիկական ֆիզիկա), Գ. Նիկոլաձեն (հանրահաշվական երկրաչափություն), Ա. Ռազմաձեն (վարիացիոն հաշիվ) և Ա. Իոսրաձեն (դասական վերլուծություն և հանրահաշիվ)։ 1930-ական թվականներին կազմակերպվեց վրացական մաթեմատիկական դպրոցը։ 1933 թվականին համալսարանին կից կազմակերպվեց մաթեմատիկայի ինստիտուտ։

1941 թվականին ստեղծվեց Անդրկովկասում առաջին՝ Վրացական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան։ Վրացական կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի դպրոցի ներդրումը համաշխարհային գիտության մեջ առաձգականության մաթեմատիկական տեսության հարթ խնդրի լրիվ տեսության ստեղծումն էր։ Ն. Մուսխելիշվիլու աշխատանքները այդ բնագավառում շարունակեցին Ի. Վեկուան և իր աշակերտները։ Մուսխելիշվիլու, Վեկուայի մի շարք աշխատանքներով (լենինյան մրցանակ, 1963) ավարտվեց սինգուլյար ինտեգրալ հավասարումների (Կոշիի միջուկով) տեսությունը։ Հաջորդ փուլը տարածությունների ընդհանուր տեսության, առաձգականության ինտեգրալ հավասարումների հիման վրա մաթեմատիկական տեսության խնդիրների կառուցումն էր։ Այդ աշխատանքները հիմնականում ավարտվեցին 1960-ական թվականներին (Վ. Կուպրաձե և աշակերտները)։

Ինստիտուտում կատարվում էին հետազոտություններ նաև ֆունկցիոնալ վերլուծության, տոպոլոգիայի (Գ. Ճողոշվիլի և ուրիշներ), իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության (Ճելիձե և ուրիշներ), թվերի տեսության, հավանականությունների տեսության, մաթեմատիկայի հիմքերի (Լ. Գոկիելի) վերաբերյալ։ Համակարգված հետազոտություններ էին տարվում մոտավոր վերլուծության և հաշվողական տեխնիկայի վերաբերյալ (Շ. Միքելաձե)։

Ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին համալսարանին կից ստեղծվեց ֆիզիկայի ինստիտուտը։ Կարևոր արդյունքներ ստացվեցին ռենտգենա-կառուցվածքային վերլուծության (Դ. Ղոդոբերիձե) և ատոմային միջուկի տեսության (Վ. Մամասախլիսով) բնագավառում։ 1930-ական թվականներին ստեղծվեց Աբասթումանի աստղադիտարանը։ 1925 թվականին հիմնադրվեցին երկրաբանության, 1929 թվականին՝ կիրառական հանքաբանության ինստիտուտները։ Երկրաբանակն հետազոտություններով ու կադրերի պատրաստումով զբաղվում էին Ա. Ջանելիձեն, Ա. Թվալճրելիձեն և Կ. Գաբունիան։ 1935-37 թվականին մագնիսային աստղադիտարանը Թբիլիսիից տեղափոխվեց Դուշեթ։ 1941 թվականին կառուցվեց Կազբեկի բարձրլեռնային օդերևութաբանական դիտարանը։ Այդ նույն ժամանակ ձևավորվեց վրացական աշխարհագրական դպրոցը Ա. Զավախիշվիլու ղեկավարությամբ։

Իվան Գոմարտելի

Ֆիզիկան սկսեց արագ զարգանալ 1950-ական թվականներին, Վրացական ԽՍՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի ստեղծմամբ։ Այնտեղ աշխատանքները շարունակվեցին տեսական ֆիզիկայի ընդհանուր հարցերի (Մ. Միրիանիշվիլի և ուրիշներ), ատոմային միջուկի տեսության (Վ. Մամասախլիսով և ուրիշներ) գծով։ Առավել ուշադրություն էր դարձվում տիեզերական ճառագայթների ֆիզիկային։ Կառուցվեցին բարձրլեռնային կայաններ, որոնց թվում՝ Ցխրա-Ծղարոյի կայանը։ Միջուկային ռեակտորի գործարկումից հետո (Թբիլիսի, 1959) ձևավորվեց կիրառական միջուկային ֆիզիկան։ Միաժամանակ հետազոտություններ ծավալվեցին հեղուկ հելիումի քվանտային հիդրոդինամիկայի գծով՝ Է. Անդրոնիկաշվիլու ղեկավարությամբ։ Պինդ մարմնի ֆիզիկայի գծով աշխատանքները 1950-ական թվականներին վերաբերում էին հիմնականում ցածր ջերմաստիճանային մագնիսականության մի շարք էֆեկտների տեսական ուսումնասիրմանը (Գ. Խուցիշվիլի)։

1960-ական թվականներին Վրացական ԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում առաջացան նոր ուղղություններ՝ պլազմայի և կենսամակրո-մոլեկուլների ֆիզիկան։ Գիտության մեջ կարևոր ներդրում ունեն տիեզերական ճառագայթների ուսումնասիրմամբ զբաղվող վրաց գիտնականները։ Նրանց բազմամյա աշխատանքները, որոնք կատարվում էին ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի և Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի հետ համագործակցված, հանգեցրին կայծային ստրիմերպյին խցիկի ստեղծմանը, որը գրանցում է մեծ թվով մասնիկներ (Գ. Չիքովանի, Վ. Ռոինիշվիլի, Գ. Ասաթիանի, Ա. Ալիխանյան, լենինյան մրցանակ, 1970)։ Չիքովանին և ուրիշներ «ՑԵՌՆ» (Շվեյցարիա) արագացուցչի վրա հայտնաբերեցին 4 կարճակյաց տարրական մասնիկներ (ռեզոնանսներ)։ Թբիլիսիի ռեակտորում ստեղծվել է գամմա ճառագայթների՝ ռադիացիոն ուրվագծերի սկզբունքորեն նոր հզոր աղբյուր (Է. Անդրոնիկաշվիլի, Գ. Կիկնաձե)։ Վրաստանում կատարվում են նաև աշխատանքներ կիսահաղորդիչների, մետաղների ֆիզիկայի, ֆիզիկական էլեկտրոնիկայի, տիեզերական ձգողականության և ֆիզիկայի պատմության վերաբերյալ։

Վրացական ԽՍՀ ԳԱ Աբասթումանի աստղադիտարանում կատարվում էր միջաստղային միջավայրի, գալակտիկայի կառուցվածքի, փոփոխական և անկայուն աստղերի, Լուսնի մակերևույթի, Երկրի վերին մթնոլորտի ուսումնասիրությունը։ Ատեղծվել է նոր աստղագիտական սարք Լուսնի մակերևույթի ֆիզիկ, հատկությունների ուսումնասիրման համար։ Վրաստանում ստեղծվել է տեխնիկական պրոբլեմների մշակմամբ զբաղվող գիտական հիմնարկների լայն ցանց։ Լեռնային գործի գիտահետազոտական աշխատանքները կատարվում են հիմնականում Լեռնային մեխանիկայի ինստիտուտում։ Զարգացան հանքավայրերի ֆիզիկա-տեխնիկական հիմքի մշակումը, լեռնային մեխանիկան, հանքային գազաաերոդինամիկան (Գ. Ծուլուկիձե, Ա. Զիձիգուրի, Կ. Բարամիձե և ուրիշներ)։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ստեղծվեց Պ. Մելիքիշվիլու անվան քիմիայի ինստիտուտը, 1932 թվականին՝ դեղաբանական քիմիայի ինստիտուտը։ 1934 թվականին կազմակերպված բուսաբանության ինստիտուտում Լ. Ջափարիձեի ղեկավարությամբ մշակվում էին բույսերի կարգաբանության և աշխարհագրության, վեգետատիվ բազմացման ֆիզիոլոգիայի և այլ հարցեր։ 1935 թվականին հրատարակվեց Ն. Կեցխովելու աշխատությունը՝ «Վրաստանի բուսականության հիմնական տիպերը»։ 1935 թվականին ստեղծվեց ֆիզիոլոգիայի ինստիտուտը (Ի. Բերիթաշվիլու գլխավորությամբ), որի հիմնական ուղղությունը մարդու և կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի հետազոտությունն էր։

Պետրե Մելիքիշվիլի

Անօրգանական քիմիայի բնագավառում կատարվել են հետազոտություններ կոբալտի, նիկելի, հազվագյուտ հողային տարրերի տարբեր աղերի նոր կոմպլեքսային միացությունների սինթեզի և ուսումնասիրման, սուլֆիդային հանքանյութերից մի շարք մետաղների կորզման մեթոդների, հորատանցքերի ջրերից յոդի կորզման վերաբերյալ։ Օրգանական քիմիայի բնագավառում աշխատանքները տարվել են նավթի քիմիայի, օրգանական կատալիզի, սինթեզի և բարձրմոլեկուլային միացությունների վերաբերյալ։ Ֆիզիկ, քիմիայի բնագավառի աշխատանքները տարվել են նյութերի կառուցվածքի, քիմիական կինետիկայի, մակերևութային երևույթների վերաբերյալ են։ Ֆիզիկական և օրգանական քիմիայի ինստիտուտում մշակվել է նուրբ ծակոտկեն ցեոլիտների՝ մոլեկուլային մաղերի սինթեզի մեթոդներ (Գ. Ցիցիշվիլի)։

Ստեղծվել են նավթի, նավթամթերքների ծծմբազրկման, ճարպերի հիդրոգենացման արդյունավետ ստացիոնար կատալիզատորներ (Խ. Արեշիձե), մշակվել է նավթից նոր լյումինաֆորների ստացման մեթոդ (Լ. Մելիքաձե)։ Զգալի արդյունքներ են ստացվհլ հանքային հումքի վերամշակման նոր մեթոդների բնագավառում (Ռ. Աղլաձե և ուրիշներ)։ Ստեղծվել է բարձրջերմաստիճանային կալորիաչափական մեծ ճշգրտության կայանք, հետազոտություններ են տարվել անօրգանական մի շարք նյութերի, առաշին հերթին կիսահաղորդչային միացությունների վերաբերյալ (Ն. Լանդիա)։

Ուսումնասիրվել է Վրաստանի բուսաշխարհի կենսաբանորեն ակտիվ նյութերի քիմիան (Վ. Ասաթիանի), աշխատանքներ են տարվել այդ հիմքի վրա միջոցներ ստեղծելու բժշկագիտության և ժողտնտեսական այլ ճյուղերի համար։ Ստեղծվել են նոր դեղորայքային պատրաստուկներ, մասնավորապես ստերոիդ հորմոնալ պատրաստուկների սինթեզի՝ աթերոսկլերոզի, սիրտ-անոթային անբավարարության բուժման համար։ Մետալուրգիայի ինստիտուտում ստեղծվել են հումքի նոր տեսակներ և ցածր լեգիրված համաձուլվածքներ (Փ. Թավաձե)։ Հետազոտվել և ներդրվել են երկաթամիահալվածքների արդյունաբերության մեշ հանքավերականգնող մեքենայացված փակ տիպի հզոր էլեկտրավառարաններ (Գ. Միքելաձե)։ Մշակվել է նոր հատուկ հրակայուն նյութերի, պաշտպանական ցեմենտների, ապակու և շնարակի ստացման տեխնոլոգիան և ուսումնասիրվել դրանց հատկությունները (Կ. Քութաթելաձե)։ Սինթեզվել է սիլիցիում-գերմանիումի շարքը, անագ պարունակող և այլ տարրաօրգանական միացություններ (Ի. Գվերդծիթելի)։

Ագրարային գիտություն և քաղաքաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտենսիվորեն զարգանում էր գյուղատնտեսական գիտությունը։

Ակակի Չանտուրիա

1929 թվականին կազմակերպվեց գյուղատնտեսական ինստիտուտը, 1932 թվականին՝ անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1930 թվականին՝ բժշկական ինստիտուտը։ Ստեղծվեց պոլիտեխնիկական ինստիտուտը, որտեղ գիտական աշխատանքներ էին տարվում մեքենաշինության և շինարարության, տեղական ռեսուրսների մշակման և օգտագործման ուղղությամբ։ 1940-ական թվականներին Վրաստանում հետազոտություններ են տարվում ժամանակակից գիտության բոլոր ուղղություններով։

Շինարարական գիտության մեջ մեծ նշանակություն է տրվում սեյսմակայուն շինարարության, մասնավորապես հիդրո-տեխնիկական, տրանսպորտային և լեռնային պայմաններում կատարվող այլ կառուցվածքների խնդիրներին։ Սեյսմակայունության հարցերի վերաբերյալ լայն ճանաչում ստացած հետազոտությունները (Կ. Զավրիև, Օ. Օնիաշվիլի և ուրիշներ) հիմնվում են սեյսմակայունության դինամիկ տեսության վրա, որի սկզբունքային հիմունքները առաջին անգամ ստեղծել է հակասեյսմիկների վրացական դպրոցը։ Մեքենագիտության բնագավառում զգալի հաջողություններ են ձեռք բերվել մեքենաների դինամիկայի, շարժիչների ջերմային տեսության, շարժունակ մեքենաների հուսալիության և երկարակեցության, կտրման տեսության ասպարեզում (Վ. Մախալդիանի, Դ. Թավխելիձե, Տ. Լոլաձե)։

1960-ական թվականներին գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում աշխատանքներ են ծավալվել կիբեռնետիկայի (Վ. ճավճանիձե) կառավարման համակարգերի, սարքաշինական և ավտոմատացման միջոցների վերաբերյալ։ Հետազոտվել են կիբեռնետիկական և բիոնիկական համակարգերի ստեղծման ֆիզիկական, բիոնիկական և ֆունկցիոնալ-տրամաբանական հիմունքները։ Կատարվել են հետազոտություններ խոսքային հրամանների համալիրի ավտոմատ ճանաչման վերաբերյալ, ինչպես նաև ռուսերենից վրացերեն ավտոմատ թարգմանության աշխատանքներ։

Երկրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական հետազոտությունները (Ի. Կաճարավա, Ա. Ցագարելի և ուրիշներ) հնարավորություն տվեցին սահմանազատելու նստվածքային և հրաբխանստվածքային ապարների հաստվածքները Վրաստանի տարածքում, որոշելու Վրաստանի տեկտոնիկ կաոուցվածքը (Ա. Զանելիձե և ուրիշներ)։

Գեորգի Ձոցենիձե

Հրաբխագետների (Գեորգի Ձոցենիձե և ուրիշներ), երկրաքիմիկոսների, հանքաբանների հետազոտությունները սահմանեցին հանքավայրերի առաջացման գործոնները։ Կատարվել են հանքային ապարների բացարձակ հասակի կարեոր ռադիոբանական չափումներ։ Վրաստանի հիդրոերկրաբանները (Ի. Բուաչիձե և ուրիշներ) հաստատեցին անուշահամ արտեզյան և հանքային շրերի ձևավորման պրոցեսները։ Երկրաֆիզիկական հետազոտություններով ստեղծվել են տեխնիակակն միջոցներ ամպերի մեջ համապատասխան հակազդակներ մտցնելու համար, որոնք կիրառվում են նաե մյուս միութենական հանրապետություններում, ինչպես նաե Բուլղարիայում։

Վրաստանի գրեթե ողջ տարածքը ընդգրկված է աշխարհագրական համալիր հետազոտությունների մեջ։ Ուսումնասիրվում են առավելապես լեռնային երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մշակվել են Վրաստանի բնական և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, նրա արտադրողական ուժերի ճիշտ տեղաբաշխման գիտական հիմքերը, ինչպես նաե բնության վրա տնտեսական գործունեության վնասակար ազդեցությունների, մասնավորապես մթնոլորտի աղտոտման և նրա գազային կազմի փոփոխման դեմ պայքարի միջոցառումների համակարգ (Փ. Դավիթաիա)։ Հրատարակվել է Վրաստանի աշխարհագրական ատլասը (1964), Վրաստանի ֆիզիկական աշխարհագրության վերաբերյալ կապիտալ աշխատություն է գրել Լ. Մարուաշվիլին։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական առաջին հետազոտությունները տարվել են Վրացական ԽՍՀ ԳԱ բուսաբանության, կենդանաբանության, ֆիզիոլոգիայի, փորձարարական մորֆոլոգիայի, հնէակենսաբանության, բույսերի կենսաքիմիայի ինստիտուտներում, Կենտրոնական, Բաթումի և Սուխումի բուսաբանական այգիներում, գյուղատնտեսական և բժշկական գիտությունների հիմնարկներում, բուհերում։ Հրատարակվել է «Վրաստանի ֆլորան» (8 հատորով, 1941-52)։ Հաստատվել են երկրաբուսաբանական շրշանացման սկզբունքները։ Բույսերի ինտրոդուկցիայի և կլիմայավարժման հետազոտություններ են տարվում բուսաբանական այգիներում։ Մշակվել են բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի, աճի և սննդառության, մասնավորապես աճի խթանիչների կիրառման շատ հարցեր։ Կենդանաբանները ուսումնասիրում են ցամաքային կենդանիների առանձին խմբերի տեսակային կազմը, էկոլոգաաշխարհագրական բաշխվածությունը և տնտեսական նշանակությունը ըստ բնական գոտիների, միջատների և մակաբույծների, ձկների կենսաբանությունը։

Գուրանդա Գվալաձե

Ֆիզիոլոգների վրացական դպրոցի հետազոտությունները (Ի. Բերիտաշվիլի և ուրիշներ) նվիրված են մարդու և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեությանը և նյարդաֆիզիոլոգիային, նյարդային համակարգի ֆունկցիոնալ կենսաքիմիային (Պ. Քոմեթիանի), կենդանիների օրգանիզմի վրա ճառագայթման ազդեցությանը են։ Հետազոտվել է կենտրոնական արգելակման բնույթը։ Ուսումնասիրվել են գլխուղեղի էլեկտր* ակտիվությունը, ուղեղի կեղեի և ենթակեղևային ստրուկտուրաների փոխազդեցությունները և այլն։ 1960-ական թվականներին ինստիտուտներում ստեղծվել են նոր բաժիններ և լաբորատորիաներ, ծավալվել են աշխատանքներ գենետիկայի, մանրէաբանության, բջջաբանության, հնաէկոլոգիայի, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի վերաբերյալ։ Հետազոտվում են օրգանական ձևերի էվոլյուցիան, բնական ընտրությունը և էվոլյուցիոն առաջընթացը, օրգանիզմների մահացումը, օնտոգենեզի և ֆիլոգենեզի փոխազդեցությունը և այլն։ Հետազոտությունների արդյունքները ամփոփվել են Լ. Դավիթաշվիլու «Օրգանիզմների փոփոխականությունը երկրաբանական անցյալում» (1970), «Օրգանիզմների մահացման պատճառները» (1969) աշխատություններում, Լ. Գաբունիայի «Հնագույն սողունների և կաթնասունների մահացումը» մենագրությունում (1969)։

Մշակվել են արյունատար անոթների փոխարինման համար պոլիքլորվինիլային խողովակների օգտագործման մեթոդներ (Ն. Զավախիշվիլի, Մ. Կոմախիձե և ուրիշներ)։ Հետազոտվում են ազոտ պարունակող միացությունների և երկրորդական ծագման նյութերի կենսաքիմիայի հարցեր (Ս. Հարմիշիձե և ուրիշներ), ուսումնասիրվում է բջջային ԴՆԹ-ն, արտաքրոմոսոմային ժառանգականության նյութական հիմքերը, ազոտային փոխանակության ֆերմենտային համակարգը, բույսի սպիտակուցները և պեպտիդները։ Բացահայտվել են ֆենոլային նյութերի քիմիական փոխարկման որոշ ուղիներ, բույսերի մեջ ֆենոլների կենսասինթեգի նոր աղբյուրներ և այլն։ Վրաստանում զարգացած են բժշկագիտության հետևյալ բնագավառները՝ բժշկագիտության պատմությունը (Վ. Կոտետիշվիլի), մորֆոլոգիան (Ա. Նաթիշվիլի), հիգիենան և մանրէաբանությունը (Ս. Ամիրեջիբի, Գ. էլիավա), դեղագործությունը (Ի. Քութաթելաձե), թերապիան (Ս. Վիրսալաձե, Ա. Ալադաշվիլի, Մ. Ծինամձղվրիշվիլի), մանկաբուժությունը (Ս. Գոգիտիձե), նյարդաբանությունը և հոգեբուժությունը (Մ. Ասաթիանի, Ս. Ղիփշիձե), վիրաբուժությունը (Գ. Մուխաձե, Ն. Կախիանի, Ա. Մաճավարիանի), մանկաբարձությունը և գինեկոլոգիան (Գ. Ղամբարաշվիլի, Ի. Թիկանաձե) և այլն։

Շամիլ Շետեկաուրի

Կազմակերպվել է գյուղատնտեսական գիտահետազոտական և այլ հիմնարկների ընդլայնված ցանց։ Մեծ աշխատանքներ են կատարվել Վրաստանի հողերի ուսումնասիրման, դրանց ծագումնաբանության, գյուղատնտեսական օգտագործման և բերրիության բարձրացման, հողերի տարբեր տեսակի էրոզիաների դեմ պայքարի մեթոդների մշակման ուղղությամբ (Մ. Սաբաշվիլի, Մ. Դարասելիա)։ Ստեղծվել է ագրոտեխնիկական միջոցառումների համալիր թեյի, ցիտրուսայինների, դափնու և այլ մերձարևադարձային կուլտուրաների համար։ Մշակվել են ծառատնկումների համար հողի մշակման նոր մեթոդներ թեքությունների, հարթությունների վրա։ Մեծ նվաճումներ են ձեռք բերվել թեյի սելեկցիայի և սերմնաբուծության բնագավառում (Ք. Բախտաձե)։

Ուսումնասիրվել են վրացական խաղողի սորտերի բուսաբանական, ագրոկենսբանական առանձնահատկությունները և տնտեսական հատկանիշները։ Մշակվել է նոր եղանակ խաղողի վազի թփերի կաղապարման և բեռնման համար։ Ծավալվել է գիտահետազուոական աշխատանք ցիտրուսայինների ցրտակայուն սորտերի ստեղծման համար, ստացվել են նոր պոլիպլոիդ սորտեր, ստեղծվել (Շ. Կերենելիձե և ուրիշներ) և ներդրվել է արտադրության մեշ կանաչ թեյի տերևի ընտրովի բերքահավաքի մեքենա («Սաքարթվելո», լենինյան մրցանակ, 1967), մշակվել են բույսերի պաշտպանության գիտական հիմունքներ։

Հասարակական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայություն և պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության սկզբնավորումը Վրաստանում համարում են 3-րդ դարը։ Անտիկ շրջանի փիլիսոփայական մտքի կենտրոն էր Կոլխիդայի դպրոցը, ուր, հավանաբար, գերակշռել է արիստոտելականությունը։ 4-րդ դարի երկրորդ կեսին գործել է ստոյիցիզմի հետևորդ սակուրին, որը կրել է Լիբանիոսի ազդեցությունը։

Ավատատիրության սկզբնավորումը և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը Վրաստանում կյանքի կոչեցին միջնադարյան գաղափարախոսությունը։ Անտիկ փիլիսոփայական ժառանգության յուրացման և վերամշակման գործում խոշոր դեր է խաղացել Պետրե Իրերին (5-րդ դար)։ Իբերիին են վերագրվում Դիոնիսիոս Արեոպագացու երկերը՝ արեոպագիտիկաները։ 6-րդ դարում Դ. Դարեշելին և Ա. Նեկրեսելին ձգտում էին ոացիոնալիստորեն հիմնավորել քրիստոնեության մի շարք հիմնադրույթներ։ Պատմական տեղեկություններ բովանդակող մեզ հասած հնագույն հուշարձաններ են եկեղեցական վարքագրական գրականության ստեղծագործությունները (5-10-րդ դարեր)։

Նիկոլոզ Չոլոկաշվիլի

8-10-րդ դարերում նկատվում է հասարակական մտքի արթնացում և հայրենասիրական տրամադրությունների աշխուժացում, որոնք արտացոլվել են Իոանե Սաբանիսձեի և Դեորգի Մերչուլեի ստեղծագործության մեջ։ Մեզ հասած առաջին աշխարհիկ պատմագրական ստեղծագործությունն է «Քարթլիի դարձի տարեգրությունը» (9-րդ դար), որը ներառում է մ.թ.ա. 4-րդ դարից սկսած ժամանակագրությունը։

10-11-րդ դարերին է վերաբերում Էփիմե Իբերիի «Բալավարի իմաստությունը» թարգմանական երկը, որն արտացոլում է արեոպագիտիկաների գաղափարները։ Վրաստանում սխոլաստիկայի հիմնադիր Էփրեմ Մծիրեն (11-րդ դար) իր թարգմանություններով ու մեկնություններով նպաստեց անտիկ փիլիսոփայական գաղափարների տարածմանը։ Հետագայում Փիլիսոոփայական միտքը Վրաստանում զարգանում էր երկու ուղղություններով՝ պահպանողական (Արսեն Խալթոելի, 12-րդ դար) և առաջադիմական (Իոանե Պետրիծի, 11-12-րդ դարեր)։ Վերշինիս հայացքները, որ ձևավորվել էին նեոպլատոնականության ազդեցությամբ, մեծապես նպաստեցին փիլ, մտքի հետագա զարգացմանը։ 12-րդ դարում Վրաստանում հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչն էր Շոթա Ռուսթավելին, որի «Ընձենավորում արտացոլվեցին երկրային կյանքի արժեքավորության գաղափարները։ 11-12-րդ դարերում վրաց պատմագրությունն արտահայտում էր կենտրոնական իշխանության շահերը։ 12-րդ դարում ստեղծվեց հին վրացական պատմական երկերի ժողովածու՝ «Քարթլիս ցխովրեբա»-ն («Վրաստանի պատմություն»)։ Մոնղոլների, հետագայում պարսիկների ու թուրքերի երկարատև տիրապետության պայմաններում Վրաստանի քաղաքական միասնությունն ու տնտեսական կյանքը անկում են ապրել, արգելակվել է մշակույթի զարգացումը։

Վախուշտի Բագրատիոնի

Մշակույթի զարթոնքը վերսկսվել է 17-րդ դարում։ 17-18-րդ դարերի փիլիսոփայական մտքի խոշոր ներկայացուցիչներն էին Մուլխան Օրբելիանին, որը զարգացրեց հումանիզմի գաղափարները և Անտոն 1 (Բագրատիոնին), որը զբաղվում էր տրամաբանության, մետաֆիզիկայի, բարոյագիտության և ֆիզիկայի հարցերով։ 18-րդ դարի առաջին քառորդում Վախթանգ VI թագավորի նախաձեռնությամբ խմբագրվել է «Քարթլիս ցխովրեբա»-ն և Վրաստանի պատմությունը հասցվել է մինչև 18-րդ դար։ Այդ շրջանում է գործել պատմագրության խոշոր ներկայացուցիչ Վախուշտի Բագրատիոնին, որն անդրադարձել է սոցիալ-քաղաքական, տնտեսական պատմությանը, պատմական աշխարհագրությանը, ազգագրությանը, ժամանակագրությանը և այլն։ 18-րդ դարում է գործել նաև վրացական հասարակական մտքի դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ Գ. Գուրամիշվիլին։

Ռուսաստանի հետ Վրաստանի միացումից հետո վրացական փիլիսոփայությունը զարգացել է ռուսական փիլիսոփայություն մտքի հետ սերտ կապի մեջ։ Լուսավորական-մատերիալիստ Դ. Բագրատիոնին աշխարհի հիմքն էր համարում շարժվող մատերիան։ Նրա հայացքները զարգացրեց Ա. Դոդաշվիլին, որը փիլիսոփայության հիմնական առարկա հռչակեց մարդուն։ Լուսավորական և իդեալիստական դիրքերից էին այդ շրշանում հանդես գալիս Ի. Բագրատիոնին, Ի. Խելաշվիլին և ուրիշներ։ 1850-ական թվականներին Դ. Քիքոձեն փորձել է զուգակցել մատերիալիստական ու իդեալիստական գաղափարները։

Հետագա զարգացում է ստացել պատմագրությունը. նշանակալի է Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս Մ. Բրոսեի ծառայությունը, որը Վրաստանի պատմության վերաբերյալ մի շարք հիմնարար աշխատությունների հեղինակ է։

19-րդ դարի կեսին հետագոտել են վրացական քաղաքների պատմությունը, Ս. Չարաթովը (Բարաթաշվիլի) փորձել է Վրաստանի պատմությունը կապել համաշխարհային պատմության հետ։ 18-րդ դարում և 19-րդ դարի կեսին գրվել են տնտեսագիտական երկեր։

Էկվտիմե Տակայշվիլի

Վրացական փիլիսոփայության զարգացման կարևոր շրջան էր 1860-ական թվականները, երբ Իլյա Ճավճավաձեն, Ակակի Ծերեթելին, Ն. Նիկոլաձեն, Գ. Ծերեթելին և ուրիշներ հանդես էին գալիս ազգային ճնշման դեմ պայքարի և հեղափոխական դեմոկրատիզմի ծրագրով։ Իլյա Ճավճավաձեն մատերիալիստորեն էր լուծում փիլիսոփայության հիմնական հարցը։ 1890-ական թվականներին նա սկսեց լրշորեն ուսումնասիրել մարքսիզմը։ Ուտոպիական սոցիալիզմի գաղափարներն էին պրոպագանդում Անտոն Փուրցելաձեն, Մ. Քիքոձեն և ուրիշներ։ 1880-ական թվականներին տարածվել են պոզիտիվիստական սոցիոլոգիայի գաղափարները, բնագիտական մատերիալիզմը։ 19-րդ դարի երկրորդ կեսին ծնունդ է առել բուրժուական պատմագրությունը, հետազոտվել է երկրի «ներքին կյանքն» ու ժողովրդի պատմությունը։

19-րդ դարի վերջին Վրաստանում ձևավորվել է բանվոր դասակարգը, հիմք է ստեղծվել մարքսիզմի տարածման համար։ 1890-ական թվականներին սկսած վրացական մարքսիստների աշխատանքներում լուսաբանվել են տնտեսագիտության պրոբլեմները (աշխատավարձ, աշխատաժամանակ, հավելյալ արժեք և այլն, Մարքսի տնտեսագիտական ուսմունքի բուրժուական աղավաղումների դեմ պայքարում հիմք է դրվել մարքս-լենինյան տնտեսագիտության զարգացմանը։ 19-րդ դարի վերջից մինչև խորհրդային իշխանության հաստատումը Վրաստանում (1921) հասարակական մտքի զարգացումը որոշվել է զանազան բուրժուական ուղղությունների դեմ հեղափոխական մարքսիզմի պայքարով։ Գիտական սոցիալիզմի գաղափարները պրոպագանդում էին վրաց մարքսիստներ Վ. Կեցխովելին, Ֆ. Մախարաձեն, Իոսիֆ Ատալինը, Ա. Ծուլուկիձեն, Մ. Ցխակայան։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո պայմաններ են ստեղծվում ժող. զանգվածներին մարքսիստական գաղափարախոսության ոգով դաստիարակելու համար։ Վրացերեն են թարգմանվում Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ էնգելսի հիմնական փիլիսոփայական աշխատությունները, Վ. Ի. Լենինի երկերի ժողովածուն։ Մախարաձեի, Կ. Դորդելաձեի և մյուսների հոդվածներում պաշտպանվել են մարքս-լենինյան փիլիսոփայության սկզբունքները։ Վրաց փիլիսոփաները հատուկ ուշադրություն են դարձրել մինչմարքսյան փիլիսոփայության պատմության մշակման և մարքսիստական փիլիսոփայության լենինյան փուլի պրոբլեմներին։ Համալսարանի, մի շարք ինստիտուտներիփիլիսոփայության ու մարքսիզմ-լենինիզմի ամբիոններում ծավալվում են գիտահետազոտական աշխատանքներ և պատրաստվում փիլիսոփայության կադրեր։ 1931 թվականին ստեղծվեց մարքսիզմ-լենինիզմի ինստ.։ Հրատարակվեցին մի շարք մենագրություններ և ուս. ձեռնարկներ։

Դիմիտրի Բաքրաձե

1946 թվականին Թբիլիսիում բացվում է Վրացական ԽՍՀ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտը։ Ծավալվում է անտիկ, նոր և արդի արտասահմանյան փիլիսոփայության պատմության ուսումնասիրությանը (Շ. Նուցուբիձե, Դ. Ուզնաձե, Ս. Դանելիա, Կ. Բաքրաձե և ուրիշներ), մշակվում են դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմի (Ա. Կուտելիա, Ս. Լարցուլիանի, Օ. Բակուրաձե, Դ. Ցինցաձե և ուրիշներ), դիալեկտիկական, ձևական և սիմվոլիկ տրամաբանության պրոբլեմները (Բաքրաձե, Ս. Ծերեթելի, Դ. Կալանդարիշվիլի և ուրիշներ), բնագիտության ու հոգեբանության փիլիսոփայության հարցերը (Ա. Բոճորիշվիլի, Ա. Շերոզիա, Ս. Ավալիանի և ուրիշներ)։ Աշխատություններ են հրատարակվել սոցիոլոգիայի և փիլիսոփայության մարդաբանության, գեղագիտության, բարոյագիտության և գիտական աթեիզմի, վրացական փիլիսոփայության պատմության վերաբերյալ։ 1920-ական թվականներին Վրա ստանում պայքար ծավալվեց պատմական գիտության մեջ օբյեկտիվիզմի ու գռեհիկ սոցիոլոգիզմի միտումները հաղթահարելու համար։

Ուսումնասիրվեցին Վրաստանի պատմական և սոցիալ-քաղաքական զարգացումը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին, հեղափոխական շարժումը (Ֆ. Մախարաձե, Դ. Խաճապուրիձե և ուրիշներ), հասարակական մտքի պատմությունը (Ս. Խունդաձե)։ Հրատարակվեցին Ի. Զավախիշվիլու աշխատությունները Վրաստանի տնտեսական և քաղաքական պատմության, հնագրության, դրամագիտության, դիվանագիտության, վրացական իրավունքի պատմության, աղբյուրագիտության վերաբերյալ։ 1930-ական թվականներին Ս. Զանաշիան, Գ. Ծերեթելին, Ս. Ղաուխչիշվիլին և ուրիշներ ուսումնասիրեցին Վրաստանի հին հասարակության սոցիալ-տնտեսական կաոուցվածքն ու պատմությունը, Ս. Զանաշիան տվեց վրացական ֆեոդալիզմի ծագման մարքսիստական լուսաբանությունը, իսկ Ն. Բերձենիշվիլին՝ դրա հետագա զարգացման պատմությունը։ Ուսումնասիրվեցին ոուս-վրացական հարաբերությունները (Մ. Պոլիեքտով, Ի. Ցինցաձե և ուրիշներ), 19-րդ դարի քաղաքների տնտ. զարգացումը (Պ. Գուգուշվիլի, Շ. Չխետիա, Ս. Փիրցխալաիշվիլի), Վրաստանի բնակչության ազգագրական խնդիրները (Գ. Չիտաիա), հրատարակվեցին հնագիտական պեղումների կարևորագույն արդյունքները (Գ. Նիորաձե)։

Սոցիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-60-ական թվականներին լույս տեսան մենագրություններ Վրաստանի պատմության շատ հանգուցային խնդիրների վերաբերյալ։ Վրացի գիտնականները մշակեցին Հին Վրաստանի (Գ. Գոզալիշվիլի, Վ. Դոնդուա, Մ. Բերձենիշվիլի, Գ. Մելիքիշվիլի, Ա. Ափաքիձե, Թ. Ղաուխչիշվիլի, Մ. Ինաձե, Ն. Լոմոուրի, Թ. Միքելաձե, Օ. Լորթքիփանիձե) և ֆեոդալիզմի դարաշրջանի (Ն. Բերձենիշվիլի, Վ. Գաբաշվիլի, Շ. Մեսխիա, Զ. Անչափաձե, Մ. Լորթքիփանիձե և ուրիշներ) սոցիալ-տնտեսական պատմության հարցերը։

Միխայիլ Ասատիանի

Հրատարակվեցին աշխատություններ ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի զարգացման շրջանի (Պ. Գուգուշվիլի, Շ. Չխետիա, Ա. Կիկվիձե), գյուղատնտեսության զարգացման և ագրարային հարաբերությունների (Ի, Անթելավա, Ա. Փանցխավա, Ա. Կիկվիձե), գյուղատնտեսության զարգացման և ագրարային հարաբերությունների (Ի. Անթելավա, Ա. Փանցխավա, Գ. Ձիձարիա), արդյունաբերության պատմության և բանվոր դասակարգի (Գ. Բաքրաձե, Դ. Մարգիանի, է. Խոշտարիա), 19-րդ դարում հասարակական մտքի և հասարակական-քաղաքական շարժման վերաբերյալ։ Ուսումնասիրվում են հեղափոխական շարժումը, իմպերիալիզմի դարաշրջանում ազգային և ագրարային խնդիրները, Վրաստանի աշխատավորների պայքարը հանուն սոցիալիստ, հեղափոխության հաղթանակի (Ի. Իտւցիշվիլի, Ն. Մախարաձե, Ա. Սուրգուլաձե և ուրիշներ)։

Վրաստանում սոցիալիստական շինարարության պատմությունն ուսումնասիրվում է առանձին փուլերով և հիմնական խնդիրներով։ Լույս են տեսել մենագրություններ Վրաստանի կուսակցական կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաև կոլեկտիվ աշխատություններ՝ «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ակնարկներ» (հատոր 1, 1967), «Վրաստանի կոմկուսի պատմության ակնարկներ» (հատոր 1-2, 1981) և այլն։ Վրաստանի գիտնականները ուսումնասիրում են Վրաստանի փոխհարաբերությունների պատմությունը Ռուսաստանի (Յա. Ցինցաձե, Գ. Պայճաձե), Կովկասի հարևան ժողովուրդների, Մերձավոր Արևելքի և եվրոպական երկրների (Զ. Անչաբաձե, Վ. Կոպալյան, Վ. Դաբաշվիլի և ուր.) հետ, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների պատմության, գրականության, լեզվի խնդիրները (Գ. Մելիքիշվիլի. Ա. Ծերեթելի, Ի. Աբուլաձե, Տ. Գամկրելիձե և ուրիշներ), Բյուզանդիայի պատմության և գրականության հարցերը։ Գրվել են աշխատություններ Վրաստանի և Կովկասի ազգագրության (Վ. Բարդավելիձե, Ա. Ռոբաքիձե, Մ. Գեգեշիձե), մարդաբանության, վրաց դրամագիտության վերաբերյալ։ Լայն աշխատանք է տարվում Վրաստանի հնագիտական ուսումնասիրության ուղղությամբ (Ա. Կալանդաձե, Ա. Ափաքիձե, Դ. Գոբեջիշվիլի, Գ. Լոմթաթիձե, Ն. Խոշտարիա, Օ. Զափարիձե, Տ. Չուբինիշվիլի, Գ. Նիորաձե)։

Հրատարակվել են Վրաստանի պատմության աղբյուրներ՝ ինչպես վրացական, այնպես էլ հայկական, հունահռոմեական, պարսկական, թուրքալեզու, եվրոպական և այլն։ Վրաստանի պատմական գիտության խնդիրները մշակվում են Վրացական ԽՍՀ ԳԱ Ի. Ա. Զավախիշվիլու անվան պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտում, արևելագիտության ինստիտուտում, Դ. Ն. Գուլիայի անվան լեզվի, գրականության և պատմության աբխազակա ինստիտուտում, Հարավային Օսիայում, Բաթումում, Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և այլն։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական առաջին երկերը հրապարակվել են 18-րդ դարում և 19-րդ դարի կեսին, բովանդակել ֆիզիոկրատների ու մերկանտիլիստների գաղափարներին նման դրույթներ, ներքին առևտրի, դրամաշրջանառության, արհեստների, գյուղատնտեսության և այլն հարցեր։ 19-րդ դարի երկրորդ կեսից տնտեսագիտական պրոբլեմներն ուսումնասիրվում էին կապիտալիստական ձեռնարկատիրության ջատագովման տեսանկյունից։ 1860-ական թվականների վերջից արտադրության կապիտալիստական եղանակը քննադատում էին և՝ նարոդնիկները, և՝ հեղափոխական դեմոկրատները։

Դավիթ Չուբինաշվիլի

Երկրում մարքսիզմի տարածման նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարի վերջին, կապված տեղի բանվոր դասակարգի ձևավորման հետ։ 1890-ական թվականներից վրացի մարքսիստների աշխատություններում լուսաբանվում էին աշխատավարձի, աշխատա ժամանակի, հավելյալ արժեքի, կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման և այլն հարցեր։

Վրաստանում տնտեսագիտությունը բուռն զարգացում ապրեց խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1922 թվականին Թիֆլիսի համալսարանում բացվեց սոցիալ-տնտեսագիտական, իսկ 1933 թվականին՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1944 թվականին կազմակերպվեց Վրացական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության, իսկ 1960-ական թվականներին՝ պետպլանին առընթեր ժողտնտեսության էկոնոմիկայի և պլանավորման, գյուղատնտեսության մինիստրությանն առընթեր գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտները։

Վրաց տնտեսագետ գիտնականները ուսումնասիրում են քաղաքատնտեսության, ճյուղային էկոնոմիկաների, արտադրության արդյունավետության բարձրացման, գնագոյացման, տնտհաշվարկի, տնտեսագիտական զարգացման և այլն հարցեր։ 1925 թվականից լույս է տեսնում «Սաքարթվելոս էկոնոմիստի» (1967 թվականին վերանվանվել է «Սաքարթվելոս սախալխո մեուրնեոբա») տնտեսագիտական ամսագիրը։ Իրավագիտական միտքը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հիմնականում անդրադարձել է վրաց իրավունքի պատմությանը (Ն. Ուրբնելի, Դ, Բաքրաձե և ուրիշներ)։ Խորհրդային իշխանության տարիներին աճեցին գիտնականների ազգային կադրեր, որոնց պատրաստմանը նպաստեց քրեական իրավունքի խոշոր մասնագետ Լ. Անդրոնիկաշվիլին։

Վրացի գիտնականների աշխատությունների շարքում աչքի է ընկնում Ի. Զավախիշվիլու «Վրաց իրավունքի պատմությունը» (հատոր 1-2, 1928-29)։ Օրենսդրական հուշարձանների և իրավաբանական փաստաթղթերի հետազոտությամբ, վրաց իրավունքի առանձին ինստիտուտների ուսումնասիրությամբ զբաղվում են Ի. Դոլիձեն, Ի. Սուրգուլաձեն, Դ. Փուրցելաձեն, Ա. Վաչեիշվիլին, Դ. Նադարեիշվիլին և ուրիշներ։ Վրաց գիտնականները մենագրություններ են հրատարակել քրեական իրավունքի (Թ. Ծերեթելի, Վաչեիշվիլի, Բ. Փուրցխվանիձե, Բ. Ւաւրազիշվիլի, Դ. Ղեշելիաձե, Թ. ՇաՎրաստան գուլիձե, Վ. Մաղաշվիլի), պետության և իրավունքի տեսության, խորհրդային պետական և վարչական իրավունքի (Ի. Սուրգուլաձե, Դ. Նանեիշվիլի, Դ. Ինծկիրվելի և ուրիշներ), միջազգային իրավունքի (Դ. ժվանիա, Լ. Ալեքսիձե), քաղաքացիական, աշխատանքային և կոլտնտեսային իրավունքի (Ս. Զորբենաձե, Շ. Չիկվաշվիլի, Լ. Զոմարջիձե), քաղաքացիական և քրեական դատավարության (Դ. Պոլումորդվինով, Թ. Լիլուաշվիլի, Ա. Փալիաշվիլի և ուրիշներ) վերաբերյալ։ Հրատարակվել են իրավունքի մի շարք ճյուղերին նվիրված դասագրքեր, ռուս-վրացական «Իրավաբանական տերմինաբանություն» բառարանը։ Իրավաբանական կադրեր պատրաստվում են Թբիլիսիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Գիտահետազոտական հիմնական կենտրոններն են Վրացական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը, Թբիլիսիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հրատարակվում է «Սաբճոթա սամարթալի» («Խորհրդային արդարադատություն») իրավաբանական ամսագիրը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Е. Б. Ленчук «Проблемы перехода к инновационной модели развития в странах постсоветского пространства»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։