Քարահունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զորաց Քարերից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
Քարահունջ
Քարահունջ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհնագիտական հուշարձան, stone circle?, stone row? և մշակութային արժեք
Ստեղծումավելի քան մ․թ․ա․ 7500[1][2][3][4] – 14000
Երկիր Հայաստան
ԲնակավայրՍիսիան
Գտնվելու վայրՀայաստան Սիսիան, Հայաստան
Շինության ձևՇրջանաձև մեգալիթյան աստղադիտարան,
Ար աստծո տաճար[4]
Ներկա վիճակՊահպանվում է պետության կողմից և գտնվում է լավ վիճակում
ՀՀ ՊՄԱՀ9.6/6.1
կայք
 Zorats Karer Վիքիպահեստում

Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ[5]), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք[6][7] Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան[8]։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան[1][9][10][11][12][13]։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է[14][15]։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև[16][17]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝ 39°33′02″ հս․ լ. 46°01′42″ ավ. ե.HGЯO[18]՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին[10]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարեր, Դիք-դիք քարեր։

Տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։

Կառույցի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։

Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները[19]։

Քարահունջի քարերը, համարակալումն ու նկարագրությունը[20]
Գտնվելու վայրը Համարներ Ընդհանուր քանակը Ընդամենը անցքերով Կանգնած Կանգնած անցքերով Պառկած Պառկած անցքերով Թեքված Վնասվցած
Կենտրոնական շրջան 1-39
+29ա
40 - 15 - 9 1 10 2
Լարագիծ 40-59 20 6 8 3 1 - 3 6
Հարավային թև 60-125,
+90ա,+62ա,
64ա,65ա
70 27 25 16 32 10 2 17
Հյուսիսային թև 126-196
214-222
80 49 28 18 35 30 3 21
Հյուսիսարևելյան քարուղի 197-199
208-212
8 2 2 - 4 2 2 3
Առանձին քարեր 200-202
207,213
5 1 1 - 2 1 - -
Ընդամենը 620 223 85 79 37 83 44 20 49

Կենտրոնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից։ Այն ունի ձվաձև տեսք և սուր ծայրով ուղղված է դեպի արևմուտք։ Շրջանի կենտրոնում գտնվում է ավերակների մի կույտ (7x5) մ² չափով, որը հավանաբար եղել է կրոնական տաճար։ Հետաքրքիր է, որ նույն համաչափություններն ունի Գառնու տաճարը։ Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ կենտրոնական շրջանն ու հյուսիս–արևելյան կարճ քարուղին, որը ուղղված է արևածագի կետին ամառային արևադարձի օրը, ծառայել է Ար աստծուն նվիրված հանդիսավոր արարողութոյւններին[20]

Հետազոտողների մի խումբ, որը օգտագործել է զգայուն մագնիսամետրեր, հայտնաբերել է, որ կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն[21]։

Հյուսիսային թև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարահունջի հյուսիսային թևը բաղկացած է 80 առանձին քարերից, որոնցից 49 անցքեր ունեն։ Թևի երկարությունը 136 մ է։ Հյուսիսային վերջավորությունը բաժանվում է արևմտյան և արևելյան քարուղիների, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 50 մ է[22]։ Այստեղ կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Ուղիների երկարությամբ քարերի հակառակ կողմում կան մանր քարեր, որոնք ամենայն հավանականությամբ, դիտարկումների ժամանակ ծառայել են որպես նստարաններ։ Նմանատիպ քարուղիներ կան նաև հարավային թևում։

Հարավային թև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտի հարավային թևը ձգվում է կենտրոնական շրջանից 75 մ դեպի հարավ, այնուհետև թեքվում դեպի արևմուտք–արևմուտք–հարավ ու շարունակվում ավելի քան 40 մ։ Այն կազմված է 70 քարերից, որոնցից 26–ի վրա անցքեր կան։ Հարավային թևի վերջավորությունից հետո կան շրջանաձև 3-8 մ տրամագծով գերեզմաններ[23]։ Այստեղ կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Ուղիների երկարությամբ քարերի հակառակ կողմում կան մանր քարեր, որոնք ամենայն հավանականությամբ, դիտարկումների ժամանակ ծառայել են որպես նստարաններ։

Հյուսիսարևելյան թև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս–արևելյան քարուղին կազմված է 8 քարից, որոնցից 2–ը ունեն անցքեր։ Քարուղու երկարությունը 36 մ է, լայնությունը՝ 8 մ և գետնից բարձր է 0,5 մ[22]։

Լրագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

N 28 միայնակ կանգնած քարը

Լարը հատում է կենտրոնական շրջանը և որպես հյուսիսային թևի շարունակություն՝ միացնում է այն հարավային թևի հետ։ Լարը ընդգրկում է 20 քար, որոնցից 6 անցքեր ունեն[22]։

Առանձին կանգնած քարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտի տարբեր հատվածներում կան նաև առանձին կանգնած քարեր։ Դրանք կանգնեցված են արևելյան և արևմտյան կողմերում մինչև 90 մ և ավելի հեռավորության վրա։ Կան առնվազն 5 այսպիսի քարեր։ Դրանցից մեկը ունի անցք։ Հավանաբար այս քարերը օգտագործվել են նշանառության համար, ինչպես որ Մեծ Բրիտանիայի Սթոունհենջում Կրնկաքարը[24]։

Քարերի միջի անցքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարահունջի քարերից շատերը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն մոնումենտներում։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։

Ուղիղ կանգնած քարերի միջի անցքերի ազիմուտները և տեղի անկյունները

1.Երբ Az = 0° - Հյուսիսն է, 2.երբ Az = 90° - Արևելքն է։

Հարավային թևի ուղիղ կանգնած քարերի միջի անցքերի
ազիմուտները և տեղի անկյունները
Հ/Հ Քարի
համարը
Ազիմուտը
(կողմնացույցով)
Ազիմուտը
(ճշգրտում)
Բարձրություն
(աստիճան)
1. 60 168 170 7.3
2. 62 180 181 50
3. 63 100 102 3
4. 64 265 267 5.5
5. 66 70 76 7.5
6. 67 90 94 4
7. 71 285 287 33
8. 76 125 125 18.5
9. 78 265 267 24
10. 79 90 94 2.5
11. 81 255 257 20
12. 84 325 327 15
13. 85 70 76 10
14. 89 80 85 3.5
15. 97 135 134 25
16. 98 135 134 10
17. 99 305 316 6
18. 108 230 232 2
19. 109 0 5 18
20. 110 135 134 5.5
21. 122 325 327 16
Հյուսիսային թևի ուղիղ կանգնած քարերի միջի անցքերի
ազիմուտները և տեղի անկյունները
Հ/Հ Քարի
համարը
Ազիմուտը
(կողմնացույցով)
Ազիմուտը
(ճշգրտում)
Բարձրություն
(աստիճան)
1. 126 40 43 6
2. 128 0 5 9
3. 129 110 111 7
4. 137 0 0 90
5. 138 290 291 23
6. 139 245 248 10
7. 143 25 28 8
8. 146 215 216 17.5
9. 147 135 146 10
10. 151 215 216 5.5
11. 152 0 5 5
12. 160 255 257 7
13. 161 60 65 4.5
14. 162 220 222 10
15. 163 230 232 5
16. 164 215 216 7
17. 165 250 252 10
18. 177 229 227 13
19. 181 335 338 7
20. 183 115 116 21.5
21. 187 60 64 7.5

Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են տրամագծում մինչև 12սմ։ Անցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով և ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ։

Կառույցի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը 1994–ից 1997, 1999 և 2001 թվականներին մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի ժամանակ կազմվել է կառույցի տոպոգրաֆիկ քարտեզը, չափվել է նրա աշխարհագրական լայնությունն ու երկարությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես և կատարվել են հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունների չափումները 360° ազիմուտների համար։ Չափվել են քարերի անցքերում եղած բոլոր անցքերի ուղղվածության ազիմուտները և տեղի անկյունները և այլ կարևոր բնութագրեր։ Կազմվել է 223 քարերի լիակատար կատալոգը նրանց չափերի ու վիճակի նկարագրությամբ, և բոլոր այդ քարերը համարակալվել են։ Հայտնաբերվել են բազմաթիվ նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը[25][26][27][28][29][30][31][32][33][34][35]։

Շվեյցարացի գիտնական, գիտությունների դոկտոր Հ․Պ․Կլայները 1995 թ․–ին ուսումնասիրել է Քարահունջի տարածքը։ Նա ուշադրություն է դարձրել N68 քարին, որի փորված խորշի մեջ անձրևաջուր էր լցված։ Ջրի մակերեսից արտացոլված արևի ճառագայթը N69 քարի գագաթի հետ կազմում է որոշակի անկյուն։ Նա կարծիք է հայտնել, որ առանձին կանգնած N200 քարը խաղացել է նույն դերը, ինչ Սթոունհենջի հայտնի Կրնկաքարը։ Կլայները հայտնաբերել է նաև մի շարք գործիքներ, որոնք ամենայն հավանականությամբ առնչվել են աստղագիտությանը։

2001 թ․–ին Եվրասիական աստղագիտական միության նախագահ ռուս պրոֆեսոր Ն․Գ․Բոչկարյովը իր երկու ասպիրանտների հետ հայտնաբերեց ևս N90ա պերիսկոպ–քարը, որը ընկած էր հարավային թևի մոտ գտնվող N90 քարի մոտ։

Քարահունջը բավականին լուրջ աստղադիտարան է։

Այսպիսին էր պրոֆ․ Բոչկարյովի առաջին գլխավոր կարծիքը։ Հետագայում նա կիրառեց այլ մեթոդներ։ 2003 թ․–ին նա ևս եկավ այն եզրակացության, որ Քարահունջը ավելի քան 7500 տարեկան է՝ նշելով, որ այն աշխարհի ամենահին աստղադիտարանն է[1]։

Աշոտ Փիլիպոսյանի հնագիտական արշավախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվում են հնագիտական պեղումներ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ։ Վերջինիս խոսքով նշեց, որ այն Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այդպիսի ծավալով և այս մակերեսով պահպանվել է։ Ա. Փիլիպոսյանի խոսքով հուշարձանը մոտ 4 հազար տարեկան է և չի հանդիսանում աստղադիտարան, այլ իրենից ներկայացնում է դամբարանադաշտ[17]։ Հնագետի ասելով, նրանք աստղադիտարանի ո՛չ խողովակն ենք գտել, ո՛չ գործիքները[36]։

Աշոտ Փիլիպոսյանի հնչեցրած տեսակետը բուռն քննարկումների և վեճերի պատճառ է դարձել[17]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bochkarev N., Bochkarev Y. N. Armenian archaeoastronomical monuments Carahunge (Zorakarer) and Metsamor: Review and personal impressions // Cosmic Catastrophies. A Collection of Articles. — European Society for Astronomy in Culture. — Tartu University Tartu, Estonia, 2005. — P. 27–54.
  2. Գ.Ա.Գալոյան, «Հայաստանը մեծ տերությունների ագրեսիվ բախումների ոլորտում (16-րդ դարից մինչև 1917 թ.)», էջ 12, Երևան, 2004 թ.
  3. Հ.Բաբայան և ուրիշներ, «Քարահունջ աստղադիտարանի մեգալիթների հետազոտությունը», «Քիմիան Հայաստանում 20-րդ դարում» կոնֆերանսի աշխատություններ, Երևան 2000 թ.
  4. 4,0 4,1 Պ․Մ․Հերունի «Հայերը և հնագույն Հայաստանը» Երևան 2006 թ., էջ 274
  5. Պ․Մ․Հերունի «Հայերը և հնագույն Հայաստանը» Երևան 2006 թ., էջ 71
  6. Հայաստանի կառավարության որոշում, 26 հունիսի 2009 թվականի N 853-Ն (արխիվացված
  7. «Հայաստանի կառավարության 2009 թ.–ի հունիսի 26-ի N 853-Ն որոշմամբ Քարահունջը ստացավ պատմամշակութային արգելոցի կարգավիճակ՝ համալրելով պետության կողմից հատուկ պահպանվող արգելոցների ցանկը։». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  8. Հայաստանի կառավարության որոշում, 29 հուլիսի 2004 թվականի N 1095-Ն (արխիվացված
  9. Абгар Айрапетян, Караундж, Сенсационное открытие современности Արխիվացված 2019-03-22 Wayback Machine. Под редакцией доктора физико-математических наук, Н.Г. Бочкарева. Второе издание, Москва 2018г.(ռուս.)
  10. 10,0 10,1 Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (հիմքերը հայոց), Երևան, 2006 — 18, էջեր 18 — 224 էջ։
  11. Օ.Խնկիկյան, «Սիսիանի քարերը», «Հայաստանի բնություն», N4, Երևան, 1984 թ.
  12. Parsamian E.S. 1999, On Ancient Astronomy in Armenia, Proceedings of the International Conference Oxford VI and SEAC 1999, ed. J.A. Belmonte, La Laguna, p. 77-81
  13. I. Simonia, B. Jijelava Astronomy in the Ancient Caucasus // Handbook of Archaeoastronomy and Ethnoastronomy (pp.1443-1451)
  14. «Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից»(չաշխատող հղում) (արխիվացված)
  15. «Քարահունջ, թե՞ Զորաց քարեր. Աստղադիտարա՞ն, թե հնագույն դամբարանադաշտ» (արխիվացված)
  16. «Քարահունջի հարցը քննարկվեց նաև Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում․ արդյունքները կներկայացվեն վարչապետին» Արխիվացված 2019-07-23 Wayback Machine (արխիվացված
  17. 17,0 17,1 17,2 «Վիճաբանություն Զորաց Քարեր հնավայրում. «Որոտան» (արխիվացված
  18. Քարահունջը wikimapia.org կայքի քարտեզում
  19. Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (հիմքերը հայոց), Երևան, 2006 — 19, էջեր 19 — 224 էջ։
  20. 20,0 20,1 Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (հիմքերը հայոց), Երևան, 2006 — 21, էջեր 21 — 224 էջ։
  21. Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (հիմքերը հայոց), Երևան, 2006 — 71, էջեր 71 — 224 էջ։
  22. 22,0 22,1 22,2 Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (հիմքերը հայոց), Երևան, 2006 — 22, էջեր 22 — 224 էջ։
  23. Պ․Մ․Հերունի «Հայերը և հնագույն Հայաստանը» Երևան 2006 թ., էջ 22
  24. Պ․Մ․Հերունի «Հայերը և հնագույն Հայաստանը» Երևան 2006 թ., էջ 23–24
  25. Պ․Հերունի, «Հայոց Բուն Օրացույց» բուկլետ, Երևան 1989 թ․։
  26. Геруни. П., Карахундж - чудо армянской истории, газета ʾʾРеспублика Армения˓˓, Ереван, июнь 20, 1996
  27. Պ.Հերունի, «Սյունիք» թերթ, Հայաստան, 13 հուլիսի 1996 թ․
  28. Պ․Հերունի, Քարահունջ – հնագույն աստղադիտարան Սիսիանում, «Գարուն» ամսագիր, N5, էջ 87-93, Երևան 1998 թ․
  29. Парис, М. Геруни, Доисторическая каменная обсерватория Карахундж-Карениш Արխիվացված 2016-04-02 Wayback Machine(ռուս.). ՀՀ ԳԱԱ զեկույցներ, 98(4), 1998, էջ 307-328. ISSN 0321-1339
  30. Բաբայան Հ․ և ուրիշներ, Քարահունջ աստղադիտարանի մեգալիթների հետազոտությունը, «Քիմիան Հայաստանում 20–րդ դարում կոնֆերանսի աշխատություններ», Երևան 2000 թ․
  31. Sungiorgy R., Esisto in Armenia un altra Stonohenge, ʾʾScienza & Vita˓˓, 17, 1995; also: Un mistero come Stonehenge, ʾʾTerre di Mezzo˓˓, 12, p. 21, Italy, 1995 (իտ․)
  32. Дятлов В., Замахин А., Диалог с небом, еженедельник ʾʾИтоги˓˓, N28, с.38-41, июль 16, 2002, Москва
  33. Nazarian P., Karahoonj, Stone Henges, Magaz. AIM, p. 68, Montreal, Canada, December 2000
  34. Alexandrian A., Karahountch (Des Millenaire Avant Carnak), Magazine ʾʾNovelles d'Armenie˓˓, pp. 40-47, Paris, France, Fevrier 2002 (ֆր․)
  35. Youssefian R., Karahundj, Generation 3, N9, pp. 10-13, Buenos-Aires, Argentine, 2000 (իսպ․)
  36. ««Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան» (արխիվացված)