Ողիմպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլիմպիա
Օլիմպիա, գրաբ.՝ Ողիմպիա
հուն․՝ Ὀλυμπιάς
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության թագուհի
360 - 361
Հաջորդող Փառանձեմ Սյունի
 
Մասնագիտություն՝ ազնվական և Կոնսորտ թագուհի
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 361
Քաղաքացիություն Հին Հռոմ և  Մեծ Հայք
Հայր Ֆլավիուս Աբլաբիուս
Ամուսին Կոստանս և Արշակ Բ

Օլիմպիա (նաև՝ գրաբ.՝ Ողիմպիա, Ողոմպի, հուն․՝ Ὀλυμπιάς, 4-րդ դար - 361), հունական ծագումով հռոմեացի ազնվականուհի, Հռոմի կայսր Կոստասի (323-350) նշանածը, Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության թագուհի (360-361), Արշակ Բ-ի երկրորդ կինը, հռոմեացի պետական գործիչ Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիան հռոմեական բարձրաստիճան պաշտոնյա, պրետորիաների նախկին պրեֆեկտ Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրն էր, նշանված էր Հռոմի կայսր Կոստասի (323-350) հետ՝ նախքան վերջինիս մահը։ 360 թվականին Հռոմի կայսր Կոստանդիոս Բ-ն, Մեծ Հայքի արքա Արշակ Բ-ի հետ դաշինքն ամրապնդելու նպատակով նրան հրավիրում է գալ իր մոտ Կեսարիա։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանի և մյուս նախարարների ճնշման տակ Արշակ Բ-ն մեկնում է Կեսարիա։ Այնտեղ ևս մեկ անգամ վերականգնվում է հայ-հռոմեական հարաբերությունները և բացի տարբեր նվերներից և շնորհումներից, կայսրը Արշակ Բ-ին կնության է տալիս իր մահացած եղբոր՝ Կոստասի նախկին նշանածին՝ Օլիմպիային[1][2][3]։

Հռոմեացիների հետ Արշակ Բ-ի նոր մտերմությունը, նրա երկրորդ ամուսնությունը և Օլիմպիային Մեծ Հայքի թագուհի հռչակելը բարդություններ են ստեղծում արքունիքում[2]։ Ըստ հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի, Օլիմպիան թունավորվել է Արշակ Բ-ի երկրորդ կնոջ՝ Փառանձեմ թագուհու կողմից.

«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ ...Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին..., որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ ...Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»

- «Հայոց պատմություն», Փավստոս Բյուզանդ[1][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 480.
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 93-94, 485․
  3. Ամմիանուս Մարցելինուս, XX, 11, 3․
  4. «Հայոց պատմություն», Փավստոս Բյուզանդ, Երևան, 1968, էջ 174․